22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուկրաինան սգում է /Տեսանյութ/

Ուկրաինայում սգո օր է հայտարարվել վերջին ամիսների ընթացքում ռուսական հրթիռային հարվածների աննախադեպ  ալիքներից մեկից հետո,

որի հետևանքով զոհվել է առնվազն 41 մարդ, վիրավորվել՝ 166-ը։

Մայրաքաղաք Կիևի գլխավոր մանկական հիվանդանոցը երկուշաբթի օրը երկրի քաղաքներում ավերիչ ռմբակոծության ենթարկված շենքերի թվում էր:

Երկու մարդ մահացավ, երբ հրթիռը վերացրեց  Օհմատդիտի մանկական հիվանդանոցի մի մասը՝ Ուկրաինայի ամենամեծ մանկաբուժական հաստատությունը,

և փլատակների տակ ողջ մնացածների որոնումները շարունակվեցին մինչև երեքշաբթի վաղ ժամերին:

Ռուսաստանը հերքել է հոսպիտալի թիրախավորումը՝ ասելով, որ այն խոցվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի բեկորներից,

մինչդեռ Ուկրաինան հայտարարել է, որ հայտնաբերել է ռուսական թեւավոր հրթիռի մնացորդներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարձակումն անվանել է «դաժան» և իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին անվանել «արյունոտ հանցագործ»։

ՆԱՏՕ-ն պատրաստվում է այսօր Վաշինգտոնում գագաթնաժողով անցկացնել, որտեղ ռազմական դաշինքը կքննարկի այս պատերազմը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ