23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նայում են մեր աչքերի մեջ ու մեզ խաբում են՝ նախարարից սկսած, վարչապետից վերջացրած: Վարդենուտցիները փակել ենմ Ապարան-Երեւան մայրուղին

Վարդենուտցիները փակել են Ապարան-Երևան մայրուղին: Պատճառը կառավարության 2023 թ. մարտի 2-ի որոշումն է,ըստ որի՝ գյուղի հողերը գերական շահ են ճանաչվել: Այս պահին վարդենուտցիների հետ բանակցում է ոստիկանությունը։

«Մեր վարչապետն ասել է՝ հարցը լուծելու համար ճանապարհ փակեք, մենք էլ առաջնորդվում ենք վարչապետի ասածով: Հունվարից մինչեւ հիմա նայում են մեր աչքերի մեջ ու մեզ խաբում են՝ նախարարից սկսած, վարչապետից վերջացրած: Վարչապետն ասում է՝ ես բանից անտեղյակ եմ: Տենց բան կլինի՞»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց Բայանդուր գյուղից Ադամյան ազգանունով քաղաքացին։

Նա շարունակեց. «Մեր հողը մեր ձեռքից տանում են, իմ երեխու, իմ թոռան հողը տանում են»:

Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գյուլյանը փորձում է համոզել գյուղացիներին, բացել ճանապարհը՝ խոստանալով հարցը քննարկել։

«Չենք բացելու, ճանապարհ փակելով էս իշխանությանը բերել ենք: Ուժ կիրառեք, բռնեք տարեք»:

Վերոնշյալ որոշմամբ՝ «ՌԻԴ» ՍՊԸ կողմից ներկայացված` ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրը իրականացնելու նպատակով մի շարք հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել։ Վարդենուտ գյուղի հողատարածքներից հանրային գերակա շահ է ճանաչվել 110 հա հողատարածք։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ