Հանրահավաքի ժամանակ բեմը փլուզվել է, կան զոհեր /Տեսանյութ/
Մեքսիկայի հյուսիսային Նուևո Լեոն նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ բեմի փլուզման հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել, ևս 50-ը վիրավորվել են։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մայնեսը ելույթ էր ունենում Մոնտերեյի մոտ գտնվող Սան Պեդրո Գարսա Գարսիա քաղաքում:
Պարոն Մայնեզը փլուզման հետևանքով չի տուժել և երևացել է միջադեպից հետո աջակիցների հետ խոսելիս:
Նրա խոսքով՝ թիմի մի քանի անդամներ վիրավորվել են:
Փլուզումն առաջացել է քամու հանկարծակի պոռթկումից, ասել է պարոն Մայնեզը X-ի գրառման մեջ:
Հայտնվել են կադրեր, որոնք ցույց են տալիս կառուցվածքի փլուզման պահը, երբ մի շարք մարդիկ բեմի վրա էին:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ պարոն Մայնեզը ձեռքով է անում իր կողմնակիցներին, իսկ հետո վազում է, երբ կառույցի մի մասը փլվում է:
Նահանգապետ Սամուել Գարսիան կոչ է արել տեղի բնակիչներին մնալ տներում՝ տարածքում ամպրոպների և ուժեղ քամու պատճառով:
Պարոն Մայնեզը «Քաղաքացիների շարժում» կուսակցության թեկնածուն է և ներկայումս երրորդ տեղում է ազգային հարցումներում:
Մանրամասները՝ կից տեսանյութում: