22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զորավարժություններ է անցկացնում ՝ որպես «պատիժ» /Տեսանյութ/

Չինաստանը Թայվանի շուրջ երկօրյա զորավարժություններ է սկսել՝ որպես «խիստ պատիժ» ինքնավար կղզու «անջատողական գործողությունների» համար։

Զորավարժությունները տեղի են ունենում նախագահ Ուիլյամ Լայի երդմնակալությունից երեք օր անց, ինչը Պեկինը անվանել է «վտանգավոր խառնաշփոթ»:

Չինաստանը Թայվանին ընդունում է որպես անջատված նահանգ, որն ի վերջո կհայտնվի Պեկինի վերահսկողության տակ, սակայն կղզին իրեն առանձին և ինքնավար է համարում։

Թայվանի պաշտպանության նախարարությունը չինական զորավարժությունները որակել է որպես «իռացիոնալ սադրանքներ».

Հիշեցնենք, որ Չինաստանը վերջին մեկ տարվա ընթացքում բազմիցս փորձել է Թայվանը կործանիչներով և ռազմական նավերով շրջապատել:

Թայբեյը հայտնել է Թայվանի ջրային և օդային տարածքներում ներխուժումների աճի մասին՝ Լայի երդմնակալությանը ընդառաջ։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ