21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լարված իրավիճակ: Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են դպրnցի տնօրենին

Այսօր՝ մայիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում, գրում է shamshyan.com-ը։ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր պնդում են, որ Արագածոտնի մարզպետն անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրեն Մկրտչյանին ազատել պաշտոնից: «7 տարի է` այս դպրոցը ղեկավարում է տիկին Մկրտչյանը, ու այս տարիների ընթացքում դպրոցը միշտ ծաղկել, վերելք է ապրել: Դպրոցը այդ 7 տարվա ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել: Մենք թե՛ տնօրենից, թե ուսուցչական կոլեկտիվից շատ գոհ ենք: Պահանջում ենք, որպեսզի մարզպետը տնօրենին ազատելու իր որոշումը չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշմամբ նա խաթարում է մի ամբողջ գյուղի, դպրոցի անդորրը:

Ու հիմա ստացվում է, որ տնօրենը, որ ձեռնարկել է քանդված մասնաշենքի մի հատվածի կապիտալ վերանոորոգում ու այդ ամենը արել է իր միջոցներով, դուր չի եկել մարզպետարանի այդ «վայ չինովնիկներին»,- ասել են բողոքողները:

Այս պահին դպրոցում դասադուլը շարունակվում է։

Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին MediaHub-ին ահազանգում է դպրոցի ուսուցիչներից մեկը։

Նրա խոսքով՝ տնօրենի «գլխին սարքում են», որպեսզի ազատվեն նրանից։

«Հարցն այն է, որ անիմաստ նկատողություններ են տվել տնօրենին, որ ազատեն աշխատանքից։ Առաջին նկատողությունը եղել էր հունվար ամսին, երբ Բյուրականում լույս չկար, ու մենք երեխաներին տուն ենք ուղարկել, քանի որ ցուրտ էր։ Մարզպետարանից այդ օրը եկել ու արձանագրել էին, որ դպրոցում մարդ չկա։ Երկրորդ դեպքը օրերս է եղել, երբ ժամը 16:40-ին եկել են, արձանագրել, որ տնօրենը դպրոցում չէ։ Նա բացատրագիր է ներկայացրել, որ այդ ժամին տնայց է կատարել դպրոցում սովորող հատուկ կարիքներ ունեցող երեխաներից մեկին։ Բայց դե այդ բացատրագիրը չեն ընդունել ու նկատողություն են տվել։ Ասում են, թե տնօրենն այդ ժամին մասնակցել է Սրբազանի կողմից իրականացվող անհնազանդության ակցիային»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ հիմա Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, աշակերտները դասադուլ են անում, իսկ ուսուցիչները՝ գործադուլ։

«Ոստիկանները եկել ու լցվել են դպրոց»,- պատմեց մեր զրուցակիցը։

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ