26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրակել են վարչապետի վրա /Տեսանյութ/

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի վրա 5 անգամ կրակել են, սակայն, բարեբախտաբար, անցկացված վիրահատություններից հետո այլևս նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Փոխվարչապետ Թոմաս Տարաբան BBC-ին ասել է, որ պարոն Ֆիկոյի վիրահատությունը «լավ» է անցել, և «կարծում է, որ վերջում նա ողջ կմնա»:

Ավելի վաղ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ պարոն Ֆիկոն «պայքարում է իր կյանքի համար»՝ Հանդլովա փոքրիկ քաղաքում մահափորձի  արդյունքում ծանր վիրավորվելուց հետո:

Հրաձգության վայրից կասկածյալը բերման է ենթարկվել։

Ներքին գործերի նախարար Մատուս Սուտայ Էստոկան դա որակել է որպես քաղաքական դրդապատճառներով մահափորձ:

Պարոն Տարաբան հավելել է, որ վարչապետի վրա կրակել են «շատ մոտից», և որ «մեկ փամփուշտն անցել է ստամոքսի միջով, իսկ երկրորդը դիպել է հոդերին»։

Ոստիկանությունը դեռևս չի բացահայտել ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Տեղական լրատվամիջոցների չհաստատված տեղեկություններով՝ նա 71-ամյա գրող և քաղաքական ակտիվիստ էր:

Կադրերում տղամարդն ասում է, որ համաձայն չէ կառավարության քաղաքականությանը և պետական լրատվամիջոցների նկատմամբ նրա դիրքորոշմանը:

Հրաձգությունը տեղի է ունեցել այն օրը, երբ խորհրդարանը սկսել է քննարկել կառավարության առաջարկը՝ վերացնելու Սլովակիայի հանրային հեռարձակման RTVS-ը:

Հազարավոր սլովակներ բողոքել են վերջին շաբաթների ընթացքում հանրային հեռարձակման առաջարկվող բարեփոխումների դեմ:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ