03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայրենիքի փրկությունը եկեղեցու առաջնային գործերից է

371 թվականին Ներսես Ա Մեծ կաթողիկոսը (ի թիվս սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի եւ նախարարների) գլխավորել է Հայոց բանակը Ձիրավի ճակատամարտում:

451 թվականին Հովսեփ Ա Կաթողիկոսը և Ղևոնդ քահանան առաջնորդել են (ի թիվս սպարապետ Վարդան Մամիկոնյանի եւ նախարարների) Ավարայրի ճակատամարտում հայոց բանակը։

1827 թվականին Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին դարձավ Օշականի ճակատամարտի խորհրդանիշը, որի շնորհիվ ազատագրվեց Սուրբ Էջմիածինը։

1918թվականին Գեւորգ V կաթողիկոսն իր մահապարտների գնդով առաջնորդել է Սարդարապատի ճակատագրական կռիվը:

1944 թվականին Գևորգ VI Կաթողիկոս Չորեքչյանը դրամահավաք է կազմակերպել, որի շնորհիվ Սասունցի Դավիթ տանկային դիվիզիան փոխանցվել է խորհրդային բանակին։

Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ քահանաները եղել են ժողովրդի, բանակի հետ:

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել են սարկավագներ Նարեկ Պետրոսյանն ու Ռուստամ Պողոսյանը, իսկ վարդապետ Մկրտիչ Կարապետյանը համարվում է անհայտ կորած։

«Եկեղեցին զբաղվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ հայրենիքի փրկությամբ։

Հայրենիքի փրկությունը եկեղեցու առաջնային գործերից է»:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Artyom Aharonyan

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ