23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էսքան էլ ապազգային. Հրապարակ

Նիկոլի վարչապետության վերջին մի քանի տարում բացահայտվեց, թե որքան ապազգային կարող է լինել «խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» շնորհիվ եկած իշխանությունը: Կրթված երիտասարդների այդ խմբակը, սակայն, 2018-ի գարնանային իրադարձություններին այլ կարգախոսներ էր բարձրաձայնում: Հիմնական շեշտը դրվում էր նախկինների օրոք գոյություն ունեցող «բեսպրեդելը» հաղթահարելու և Հայաստանում երջանիկ ապագա կառուցելու մտադրության վրա: Չնայած պետական կառավարման և զուտ քաղաքականության առումներով առկա էին բազմաթիվ սխալներ: Ճիշտ է, ավելի ուշ բացահայտվեց (լրագրող Նաիրի Հոխիկյանի շնորհիվ), որ դեռևս 2019-ի աշնանն առկա էր պատերազմ հրահրելու, դրանում պարտվելու և մեծաթիվ զոհերի պատճառած հոգեբանական շոկի միջոցով Արցախը հանձնելու սատանայական ծրագիր, բայց այն խնամքով թաքցվում էր: Բնականաբար, թաքցվում էր նաև ապազգայնականությունը: Համենայն դեպս, այն իշխանության քաղաքականության մեջ հաստատ առաջնահերթություն չէր գրավում:

Ի դեպ, դա կարելի է նույնիսկ զարմանալի համարել: Որովհետև մինչև պատերազմն ունենալով բարձր մակարդակի վստահություն՝ իշխանությունը կարող էր թույլ տալ իրեն անցկացնելու ոչ ժողովրդահաճո որոշումներ: Եվ այդ թվում ազգային հարցերի առումով: Սակայն, չգիտես ինչու, այդ առումով ջրբաժան դարձավ 44-օրյայի խայտառակ պարտության արձանագրումը: Այդ օրից սկսվեց թշնամու առաջ խեղճանալն ու խաղաղություն մուրալը: Ինչպես նաև զարմանալիորեն ապազգայնականության «հաղթարշավը»: Եվ վերջին երեքուկես տարում դրանք հասավ այն մակարդակին, որ երկրորդի առումով զարմանք հայտնեց միջազգային ոչ կառավարական կազմակերպություններից մեկը՝ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը: Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առնչությամբ ինստիտուտի հայտարարության մեջ արձանագրվել էր, որ ապրիլի 24-ին «Հայաստանի վարչապետը ոգեկոչման պաշտոնական հայտարարություն տարածեց, որում, թվում է, թե մեղավորությունը դնում էր զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով»:

Փոխանակ այս երևույթը սառը ցնցուղի ազդեցություն թողներ Հայաստանի վարչակազմի վրա՝ դրա ներկայացուցիչներից մեկը (քպկական «ազգընտիր» Ջուլհակյան Արուսյակ) փորձել է դաս տալ ինստիտուտին: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ինստիտուտի այդ հայտարարությունը վերջինս բնորոշել է որպես «կոպտագույն միջամտություն Հայաստանի Հանրապետություն ներքին գործերին»: Տիկինն ինստիտուտի ղեկավարությանը հորդորել է զբաղվել սեփական կանոնադրական նպատակներով: Եվ նույնիսկ մատնացույց է արել, թե որոնք են դրանք: Պատկերացնում եք՝ թե ուր է հասել «թավշյաների» ինքնասիրահարվածությունը: Ժամանակին արևմտյան դրամաշնորհներով սնվող՝ այսօրվա քպկական «ազգընտիրը» որոշել է սխալ հանել միջազգային կազմակերպություններից մեկին: Այն կազմակերպությանը, որը համարձակվել էր իր իրավասության շրջանակում ճշմարտությունն ասել՝ այն էլ չափազանց քաղաքավարի, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի վարած քաղաքականության վերաբերյալ: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունն այնքան ապազգային է, որ նույնիսկ միջազգային կազմակերպությունն է ապշահար նման վարքագծից:

Հ. Գ. Ի դեպ, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի նկատմամբ նման վերաբերմունքը միակը չէր: Դրան նախորդել էր ամերիկյան իրավապաշտպան «Freedom House» կազմակերպության զեկույցի՝ Հայաստանում ժողովրդավարության գծով հետընթացի վերաբերյալ դիրքորոշման քննադատությունը: Ինչը, ընդունեք, նոր խոսք է հայաստանյան «ժողովրդավարության» պրակտիկայում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ