21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բայդենը կդադարեցնի Իսրայելին զենք մատակարարել /Տեսանյութ/

Նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է Իսրայելին, որ ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի մատակարարումը, եթե վերջինս ցամաքային խոշոր գործողություն սկսի Գազայի Ռաֆահ քաղաքում։

«Եթե նրանք մտնեն Ռաֆահ, ես չեմ մատակարարի ​​զենքերը», – ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ «կշարունակի համոզվել, որ Իսրայելն անվտանգ է իր գործողություններում»:

Չնայած ԱՄՆ-ի վճռական և բարձրաձայն հակազդեցությանը՝ Իսրայելը, կարծես, պատրաստ է լայնածավալ ներխուժում իրականացնել Ռաֆահ:

Նշենք, որ Գազայի հարավային հատվածը ՀԱՄԱՍ-ի վերջին խոշոր հենակետն է այդ տարածքում:

ԱՄՆ-ի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ռազմական գործողությունը քաղաքում, որտեղ բնակչությունը կտրուկ ավելացել է  Գազայի այլ շրջաններից եկած  փախստականների հաշվին,

կարող է հանգեցնել մեծ թվով քաղաքացիական զոհերի:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ