20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՆԱՍԱ-ն նոր տիեզերանավ կուղարկի միջազգային կայան /Տեսանյութ/

ՆԱՍԱ-ի երկու տիեզերագնաց նոր տիեզերանավով կմեկնեն միջազգային տիեզերակայան:

Boeing-ի Starliner-ը թռչելու է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից՝ իր առաջին անձնակազմով:

Նախկինում ուղևորությունը մի քանի տարով հետաձգվել է տիեզերանավի անբավարար պատրաստության պատճառով:

Եթե ​​այն հաջողվի, ապա Իլոն Մասկի SpaceX-ի կողքին այն կդառնա երկրորդ մասնավոր ընկերությունը, որը կարող է ապահովել անձնակազմի տեղափոխումը դեպի միջազգային տիեզերակայան

և հակառակ ուղղությամբ:

BBC-ի փոխանցմամբ՝ NASA-ն այլևս չի ցանկանում նման մեքենաներ ունենալ և շահագործել՝ նախընտրելով այժմ գնել ծառայությունը կոմերցիոն հատվածից:

Պլանավորված թռիչքը նշանակված է երկուշաբթի տեղական ժամանակով 22:34-ին:

Բայց մեկնարկը նաև վտանգի տակ  է դրված  Boeing-ի համար, քանի որ ավիաընկերության բիզնեսը ճնշման տակ է մի շարք վթարների պատճառով:

Եվ ընկերության տիեզերական ոլորտը նույնպես գտնվում է հսկողության տակ՝ Starliner-ի ստեղծման դժվարություններից հետո:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ