26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բազմաթիվ սպանություններից հետո ավստրալացիները կոչ են անում խստացնել օրենքները  /Տեսանյութ/

Կանանց սպանություններից հետո Ավստրալիայում ցույցեր են տեղի ունեցել՝ ի պատասխան բռնության վերջին ալիքների:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Սիդնեյի առևտրի կենտրոնում տղամարդը դանակահարել էր 5 կնոջ:

Քննության արդյունքում պարզվել է, որ հանցագործի հիմնական թիրախը եղել են կանայք:

Ցուցարարները ցանկանում են, որ գենդերային բռնությունը հայտարարվի որպես ազգային արտակարգ դրություն և ավելի խիստ օրենքներ սահմանվեն՝ այն դադարեցնելու համար:

Վարչապետ Էնթոնի Ալբանեզն ասաց, որ խնդիրը ազգային ճգնաժամ է:

Նշենք, որ Ավստրալիայում այս տարի միջինը յուրաքանչյուր չորս օրը մեկ կին է սպանվել:

Ելույթ ունենալով մայրաքաղաք Կանբերայում երթի ժամանակ, որին մասնակցում էին հազարավոր ցուցարարներ՝ պարոն Ալբանեզը խոստովանեց, որ կառավարությունը պետք է ավելի լավ գործի:

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի առաջին 119 օրերի ընթացքում սպանվել է 27 կին՝ ըստ «Destroy the Joint» խմբի կազմած տվյալների:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ