Իսպանիայի քարանձավներում հայտնաբերվել են Եվրոպայի ամենահին նկարները
Հնէաբանները մի շարք հետազոտություններ են կատարել Իսպանիայում եւ սենսացիոն հայտնագործություն են կատարել: Պարզվել է, որ իսպանական Ալտամիրի եւ Էլ-Կաստիլոյի քարանձավներում հայտնաբերված ժայռապատկերներն ամենահինն են Եվրոպայում` նրանք ավելի քան 40 հազար տարվա պատմություն ունեն:
Նախկինում նկարիչների համար դժվար էր որոշել նկարների ստեղծման ժամանակը եւ հնագույն նկարչի մշակութային պատկանելիությունը` օգտագործված մեթոդների կատարյալ չլինելու պատճառով:
Պարզվել է, որ Էլ-Կաստիլոյի ժայռապատկերներն առնվազն 40,8 հազար տարվա պատմություն ունեն: Դրանք ստեղծվել են 4 հազար տարի ավելի վաղ, քան ֆրանսիական Շովե եւ Կաստանե քարանձավներում հայտնաբերված նկարները: Սակայն թե ովքեր են ստեղծել ժայռանկարները, գիտնականներին առայժմ չի հաջողվել պարզել: