26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«ԵԿՄ-ն` երկիր պահելու փոխարեն, ժամանակին ծառայությունից թռած դավաճանների պահանջով նպաստում են երկիրը ծախելուն»

Ըստ շրջանառվող լուրերի, երեկ Երկրապահների մասնակցությամբ Տավուշում տեղի ունեցած միջադեպը պատահականություն չէր, գրում է Իրավունքը: Ըստ այդմ, ԵԿՄ-ի Տավուշի կառույցը ԵԿՄ ղեկավարության եւ ՔՊ-ական տեղական իշխանությունների միջոցով ստացել է Նիկոլի հանձնարարությունը` ճնշելու հողերը հանձնելու դեմ ըմբոստացողներին, որի շրջանակներում էլ տեղի ունեցավ երեկվա միջադեպը։

Սակայն տավուշյան աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ Երկրապահին ժողովրդի դեմ հանելու այդ գործընթացը սվիններով է ընդունվել ինչպես տավուշյան ազատամարտիկների եւ նախկին զինվորականների կողմից, այնպես էլ` բուն ԵԿՄ-ի ստորին շարքերի: Մարդիկ պարզապես «չեն հասկանում», թե ինչու պետք է հիմա ոչ միայն հանձնեն հողերը, որի համար ժամանակին արյուն-քիտինք են թափել, դեռ մի բան էլ ճնշել դրա դեմ պայքարողներին: «Սրանով մենք կանենք նույնը, ինչ արել եւ անում են ազերիները»,- ասաց ԵԿՄ-ականներից մեկը: Եվ պատահական չէր, որ «Վիլիսով» ժողովրդի վրա գրոհելու երեկվա «օպերացիան» փառահեղ կերպով ձախողվեց, ու հիմա դրա կազմակերպիչ «ենիչերները» պետք է շեֆությանը հաշվետվություն տան:

Ամեն դեպքում, իրողությունը տխուր է: «ԵԿՄ-ն, թեկուզեւ դրա մի մասը, որն անվան մեջ կրում է երկիր պահելու, պաշտպանելու գաղափարը, հիմա ժամանակին ծառայությունից թռած դավաճանների պահանջով նպաստում են երկիրը ծախելուն»,- ասաց տավուշյան ԵԿՄ-ի աղբյուրը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ