30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 782. /Տեսանյութ/

Առնվազն երկու մարդ է զոհվել Խարկովի հյուսիսարևելյան շրջանի Լուկյանցի գյուղի ուսումնական կենտրոնի վրա ռուսական կառավարվող ավիառումբի հարվածից։

Ուկրաինայի անօդաչու սարքերի հրամանատար, գնդապետ Վադիմ Սուխարևսկին ասել է, որ Ուկրաինան այս տարի երեք անգամ ավելի շատ անօդաչու թռչող սարքեր է մատակարարել

իր բանակին, քան ամբողջ 2023 թվականին։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի ուժերը բախվում են դժվարին իրավիճակների արևելյան ճակատի երկայնքով՝ Չասիվ Յարում՝ ավերված Բախմուտ քաղաքից արևմուտք,

և Պոկրովսկում և Կուպիանսկում՝ ավելի արևմուտք և հյուսիս։

Միաժամանակ Զելենսկին վրդովված է, որ Ուկրաինան Իսրայելի պես պաշտպանված չէ:

Ըստ նրա՝ Ուկրաինայի երկնքում  այդ նույն «Շահիդ»-ներն են, ինչ Մերձավոր Արևելքի երկնքում, և բալիստիկ հրթիռներն ամենուր նույն կերպ են խոցում, եթե չեն որսում դրանք։

«Եվրոպայի երկինքը վաղուց կարող էր ստանալ հենց այդպիսի անհրաժեշտ պաշտպանություն, եթե Ուկրաինան ևս անօդաչու թռչող սարքերի և հրթիռների խոցման հարցում լիակատար

աջակցություն ստանար իր գործընկերներից:

Ահաբեկչությունը պետք է ամենուր և ամբողջովին պարտության մատնվի, ոչ թե մի տեղ ավելի շատ, մի տեղ՝ ավելի քիչ»,- շեշտել է Զելենսկին։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ