27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել․ 12 շենք կկառուցեն. «Հետք»

«Հետքին» հայտնի է դարձել, որ Ծաղկաձորում առաջիկայում 12 շենքից բաղկացած համալիր կկառուցի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը։ Կառուցապատման համար ընտրված մոտ 4 հեկտար մակերեսով հողամասը ձեռք է բերվել շուկայականից էժան գնով՝ կադաստրային արժեքով։ Ծաղկաձոր համայնքին պատկանած հողամասը «Սատուրնավան» ՍՊԸ-ն ձեռք է բերել 413 միլիոն դրամով, որը համարժեք է 1 միլիոն 66 հազար ԱՄՆ դոլարին։ Այնինչ, դրա շուկայական արժեքն ավելին է։ Ծաղկաձորի սկզբնամասում՝ Պահլավունյաց 73 հասցեում գտնվող համայնքային 3․7 հա հողամասը 2023 թ.-ի հունիսին աճուրդային կարգով գնել է «Սատուրնավան» ՍՊԸ-ն։ Հողամասը վաճառվել է կադաստրային արժեքով՝ 395 միլիոն դրամով։ Նույն տարվա նոյեմբերին ՍՊԸ-ն արդեն առանց աճուրդի՝ ուղիղ գնմամբ մոտ 18 միլիոն դրամով(17.8 մլն) համայնքից ձեռք է բերել ևս 1700 քմ հողամաս։ Հետագայում հողամասերը միավորել են, որի արդյունքում հողամասի ընդհանուր մակերեսը կազմել է 3.9 հեկտար։ Հողամասը ձեռք բերելու համար ընկերությունը համայնքային բյուջե է վճարել ընդհանուր 413 միլիոն դրամ։ Սեփականատեր դառնալուց հետո «Սատուրնավան» ՍՊԸ-ն հողամասը գրավադրել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ում։ «Սատուրնավան» ընկերությունը հիմնադրել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորորդին՝ Արիկ Սուքիասյանը և պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հայրը՝ Սոս

«Սատուրնավան» ՍՊԸ-ի հիմնադրումից օրեր անց՝ 2023 թ.-ի մայիսի 23-ին, Արիկ Սուքիասյանն իր բաժնեմասը փոխանցել է Ռաֆիկ Շահիջանյանին, որն էլ օրեր անց բաժնեմասը փոխանցել է «Մեդիա նյուզ» ՍՊԸ-ի սեփականատեր Վահագն Պետրոսյանին: «Մեդիա նյուզը» Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող «Արարատնյուզ» կայքի իրավաբանական անձն է։ Վահագն Պետրոսյանը նաև Սուքիասյանների հետ կապվող մեկ այլ ընկերության՝ «Շալե» ՍՊԸ-ի տնօրենն է (Օղակաձև զբոսայգում գտնվող «Շալե» ռեստորանի)։ 2024 թվականի մարտին Վահագն Պետրոսյանն իր բաժնեմասը փոխանցել է Գյումրիի տնակային ավանում հաշվառված Ռաֆայել Բագրատունուն։

Այժմ «Սատուրնավան» ՍՊԸ-ի բաժնետերերն են պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հայրը՝ Սոս Հակոբյանը և Ռաֆայել Բագրատունին։ Վերջինս նաև ընկերության տնօրենն է։ Ծաղկաձորի հողամասը գնելիս ընկերության 50% բաժնեմասը պատկանել է Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված Վահագն Պետրոսյանին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ