Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 778. /Տեսանյութ/
Ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը ոչնչացրել են Կիևի մերձակայքում գտնվող խոշոր էլեկտրակայանը և հարվածել Ուկրաինայի մի քանի շրջանների էլեկտրակայաններին։
Ռմբակոծության հետևանքով ամբողջությամբ ավերվել է մայրաքաղաքի մոտ գտնվող Տրիպիլսկա ածխով աշխատող ջերմաէլեկտրակայանը,
հայտնել է գործարանը ղեկավարող ընկերության բարձրաստիճան պաշտոնյան:
Ուկրաինայում խորհրդարանն ընդունեց մոբիլիզացիայի մասին վիճահարույց նոր օրենքը, քանի որ կարիք կա համալրել զինվորականների նոսրացող շարքերը:
Օրենքը կհեշտացնի երկրում զորակոչի ենթակա յուրաքանչյուր տղամարդու նույնականացումը, քանի որ շատերը խուսափել են զորակոչից:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ անօդաչու սարքերի հարձակումները Ռուսաստանի կողմից գրաված Զապորոժժիա
ատոմակայանի վրա պետք է դադարեցվեն՝ պատերազմի «նոր և խիստ վտանգավոր» փուլ բացելու վտանգի պատճառով։
Գրոսսին ելույթ էր ունենում իր գործակալության 35 երկրների Կառավարիչների խորհրդի հատուկ նիստում՝ քննարկելու հարձակումները:
Մանրամասները՝ կից տեսանյութում: