27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Բեզոսը գնել է 90 միլիոն դոլարանոց նոր առանձնատուն. /Տեսանյութ/

Մոլորակի կրեսոսներից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, եւս մեկ անշարժ գույք է գնել Ֆլորիդայի Ինդիան Քրիք կղզում, որը հայտնի է որպես «Միլիարդատերի բունկեր»:

Հիշեցնենք, որ Բեզոսի ձեռքբերումները սկսվել են 147 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ երկու առանձնատների գնմամբ։

Սակայն նա որոշել է  իր հավաքածուն համալրել  90 միլիոն դոլար արժողությամբ երրորդ օբյեկտով։

Վեց ննջասենյակ եւ ինը լոգասենյակ ունեցող տունը Բեզոսը գնել է ոչ շուկայական գործարքով:

Նշենք, որ ԱՄՆ-ի ամենաթանկ շրջաններից մեկում գտնվող Ինդիան Քրիքն ունի ընդամենը 80 բնակելի տուն:

Տանտերերն օգտվում են բացառիկ հարմարություններից, ներառյալ մասնավոր գոլֆի դաշտը եւ գյուղական ակումբը, որոնք ընդգծում են տարածքում շքեղ ապրելակերպը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ