23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բարեգործը ողորմություն կգտնի

Մի ագարակատեր՝ Հովհաննես անունով, այն աստիճան ողորմած էր աղքատների հանդեպ, որ իր ամբողջ եկամուտը, որ ստանում էր իր հողից, բաժանում էր չքավորներին՝ թողնելով իրեն միայն ամենաանհրաժեշտը:

Այս մարդու վրա փորձություններ եկան սատանայի կողմից: Ագարակատերն սկսեց մտահոգվել, որ ծերության ժամանակ ինքն էլ կարող է հասնել աղքատության, հատկապես եթե կորցնի առողջությունը, և սրանից ելնելով՝ սկսեց նվազեցնելողորմությունները: Եվ ամենաանհրաժեշտից բացի սկսեց կուտակել բավականին արծաթե դրամ:

Այս ագարակատիրոջ ոտքը հիվանդացավ և ինչքան էլ գումար ծախսեց, բաժանեց բժիշկներին, ցավերից թեթևություն չստացավ: Վերջապես բժիշկները եկան այն եզրակացության, որ պիտի անդամահատեն ոտքը: Վիրահատման նախօրյակին նա հիշեց իր արարքը, զղջաց, Աստծո առջև արցունքներով աղաղակեց Տիրոջը.

«Հիշիր, Տեր, իմ առաջվա գործերը, թե ինչպես էի ես օգնում աղքատներին»: Եվ երբ նա այս խոսքերն էր ասում, նրա առջև հայտնվեց Տիրոջ հրեշտակը և ասաց նրան. «Ո՞ւր են քո արծաթադրամները, որ դու կուտակել էիր»: Զղջալով նա ասաց.

«Մեղանչեցի ես, Տեր, թողություն տուր ինձ, էլ նման բան չեմ անի»: Այնժամ Տիրոջ հրեշտակը դիպավ նրա ոտքին և հիվանդությունը նույն պահին դադարեց: Առավոտյան նա գնաց իր ագարակը՝ աշխատելու: Իսկ այդ ընթացքում եկավ բժիշկը, որպեսզի կտրի նրա ոտքը և տեսնելով նրան աշխատելիս միանգամայն առողջ վիճակում՝ փառավորեց Աստծուն՝ ասելով. «Երանելի է ողորմածը, քանի որ նա ողորմություն կգտնի»:

ՏԻՐՈՋ ԳՈՐԾԵՐԸ ԱՆՔՆՆԵԼԻ ԵՆ: ՈՂՈՐՄԱԾ ԵՂԵՔ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ