Նախագահը զայրացել է Իսրայելի վրա. Նրանից ներողություն են խնդրել. /Տեսանյութ/
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Իսրայելի կողմից Գազայում մարդասիրական օգնության յոթ աշխատակիցների սպանությունը։
Ասելով, որ ինքը «վրդովված է և ցավ է ապրում»՝ նա Իսրայելին մեղադրել է բավարար չափով բուժաշխատողներին չպաշտպանելու համար:
BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելը խոստացել է անկախ հետաքննություն անցկացնել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան
և Լեհաստանը երկուշաբթի օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով քաղաքացիներ են կորցրել:
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը ներողություն է խնդրել զոհերի համար։
Մանրամասները՝ կից տեսանյութում: