Բողոքի ցույցեր են սկսվել վարչապետի դեմ. /Տեսանյութ
Իսրայելի քաղաքական կրքերը չեն հանդարտվում և ցուցարարները փողոց են դուրս եկել:
Տարաձայնությունները որոշ ժամանակով մի կողմ դրվեցին հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումների պատճառով, սակայն վեց ամիս անց հազարավոր ցուցարարներ կրկին Իսրայելի փողոցներում են:
Երկարաձգվող պատերազմը մեծացրել է Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետ Բենիամին Նեթանյահուին պաշտոնանկ անելու նրանց վճռականությունը:
Երուսաղեմում ոստիկանությունը օգտագործել է գարշահոտ ջուր՝ գարշահոտ նյութ, որը արձակվում է ջրցան մեքենաներից, մաքրելու ցուցարարներին, ովքեր փակել էին Բեգին բուլվարը՝ քաղաքի գլխավոր հյուսիս-հարավ մայրուղին:
Բողոքող ցուցարարները հանդես են եկել նոր կարգախոսներով, որոնք կոչ են անում անհապաղ բանակցությունների գնալ մոտ 130 իսրայելցի պատանդների ազատ արձակման համար, որոնք դեռևս պահվում են Գազայում:
Նրանցից որոշները ենթադրաբար մահացած են։
Մանրամասները՝ կից տեսանյութում: