Կկառուցվի «Տիտանիկ II»-ը. /Տեսանյութ/
Միլիարդատեր Քլայվ Փալմերը Ավստրալիայի ամենահարուստ մարդկանցից է, զբաղվում է ածխարդյունաբերությամբ և զբոսաշրջությամբ:
Նրա կարողությունը կազմում է 4,2 միլիարդ դոլար, և նա աչքի է ընկել տարօրինակ գաղափարներ կյանքի կոչելով:
Այժմ ավստրալացի մեծահարուստը մտադիր է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ կառուցել «Տիտանիկ II»-ը։
Գրեթե տասը տարի առաջ՝ Լոնդոնի Ritz հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ,
Պալմերն առաջին անգամ կիսվեց երկրորդ «Տիտանիկի» կառուցման իր տեսլականով:
Պալմերը հույս ունի հնարավորինս ճշգրիտ վերստեղծել «Տիտանիկ 2»-ը, կրկնել բնօրինակ «Տիտանիկ»-ի բոլոր արտաքին ուրվագծերը։
Նախագիծը կասեցվել էր՝ 2018 թ-ին վերսկսելու նպատակով, սակայն կրկին դադարեցվել էր՝ Covid-19 համաճարակի եւ այլ խնդիրների պատճառով։
Միլիարդատեր էնտուզիաստի ծրագրի համաձայն՝ նավի կառուցումը կսկսվի հաջորդ տարվա սկզբին:
Հոյակապ նավը, որը ստեղծվելու է օրիգինալ գլուխգործոցի օրինակով,
իր առաջին ճանապարհորդությունը՝ Սաութհեմփթոնից Նյու Յորք, կկատարի 2027 թվականի հունիսին:
Որոշ հաշվարկներով՝ մեգանախագիծը կարժնա 500-ից 1 միլիարդ դոլար:
Նավի 3D պատկերը ցույց է տալիս օրիգինալ RMS Titanic-ի կրկնօրինակը՝ ինը տախտակամածներով, նույն ինտերիերով եւ խցիկների դասավորությամբ,
պարասրահով, լողավազանով եւ թուրքական բաղնիքներով:
Նոր նավի դիզայնը ներառում է 835 խցիկ՝
բաժանված 383 առաջին կարգի խցիկների, 201՝ երկրորդ կարգի եւ 251՝ երրորդ կարգի։
Հիշեցնենք, որ նախկինում Միլիոնատերը որոշել էր ստեղծել դինոզավրերի հատուկ պարկ, որտեղ կտեղավորվեին այդ կենդանիները:
Վերջիններիս Քլայվ Պալմները ծրագրում էր վերակենդանացնել կլոնավորման միջոցով:
Մանրամասները՝ կից տեսանյութում: