02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

11 հետաքրքիր փաստեր, որոնք արձանագրվել են 2023թ-ին. /Տեսանյութ/

Bild պարբերականը հրապարակել է ցուցակ, որտեղ ամփոփվել են 2023թ-ի հետաքրքիր փաստերը.

1. Արհեստական սաղմեր

Մեծ Բրիտանիայում գիտնականները լաբորատորիայում ստեղծել են մարդու սաղմեր ցողունային բջիջներից։

2. Յուանը՝ ԱՄՆ դոլարից ավելի ուժեղ

Արեւմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանն էլ ավելի է կողմնորոշվում դեպի Արեւելք.

մարտին չինական արժույթը զբաղեցրել է Մոսկվայի ֆոնդային շուկայի մոտ 40 տոկոսը՝ փոխարինելով ԱՄՆ դոլարին՝ որպես ամենավաճառվող արժույթի։

3. Ամենատաք տարին դիտարկումների պատմության ընթացքում

Միջին գլոբալ ջերմաստիճանը 2023թ. մոտավորապես երկու աստիճանով ավելի բարձր է եղել մինչարդյունաբերական մակարդակից։

4. Արհեստական բանականությունը մտքեր է կարդում

Դեկտեմբերին Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ներկայացրին առաջին ԱԲ-ն, որը կարդում է «DeWave»-ի մտքերը։

Նա ուղեղային ալիքները փոխանցում է ընթերցվող տեքստին։

Սարքերով սաղավարտը չափում է ուղեղի ակտիվությունը մտածողության ժամանակ եւ վերափոխում արդյունքը բառերի 40 տոկոս ճշգրտությամբ։

5. Հնդիկներն ավելի շատ են, քան չինացիները

Ապրիլին ՄԱԿ-ը հայտարարեց, որ ներկայում Հնդկաստանում ապրում է 1.425.775.850 մարդ, ինչը մոտ 3 մլն-ով ավելի է, քան Չինաստանում։

6. Միկրոպլաստիկ երկնքում

Գիտնականներն ուսումնասիրել են ամպերից վերցված հեղուկը Ճապոնիայի ամենաբարձր սարում՝ Ֆուձիում։

Դրանում հայտնաբերվել են պլաստիկի մասնիկներ մինչեւ 5 միլիմետր չափով (ներառյալ պոլիամիդները եւ ռետինը)։

7. Հնդկաստանը տիեզերասարք է իջեցրել Լուսնի վրա

Օգոստոսին հնդկական Chandrayaan-3 լուսնասարքը վայրէջք կատարեց Լուսնի վրա։

Հնդկաստանը դարձավ չորրորդ երկիրը, որը հաջողությամբ իջել է Լուսնի վրա ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո։

8. Ճապոնիայում ապրում են աշխարհի ամենամեծ թվով տարեցները

Ճապոնիայի կառավարությունը սեպտեմբերին հայտարարել է, որ առաջին անգամ երկրի բնակչության ավելի քան 10 տոկոսը կազմում են 80 եւ ավելի բարձր տարիքի մարդիկ։

9. Կանայք քվեարկում են Վատիկանում

Առաջին անգամ Ֆրանցիսկոս պապը կանանց թույլ է տվել քվեարկել Վատիկանում ընտրությունների ժամանակ։

10. Մարդկային գլխի փոխպատվաստում

Մայիսին Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժները առաջին անգամ ամբողջական մարդկային գլխի փոխպատվաստում են կատարել։

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք պացիենտը կտեսնի դոնորական աչքի օգնությամբ, բայց այն մատակարարվում է արյամբ եւ առողջ տեսք ունի։

11. Վերականգնվող էներգիայի աղբյուրների բաժինը Գերմանիայում՝ ավելի քան 50 տոկոս

Էլեկտրաէներգիան, որն ստեղծվում է քամուց, արեւից եւ ջրից, առաջին անգամ ապահովել է Գերմանիայի սպառման ավելի քան կեսը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ