15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գաղտնալսել են. Ժողովուրդ

Օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Գորիսի ոստիկանապետ Մուշեղ Գեւորգյանին ազատ են արձակել։ Իրավապահները , թե ինչպես է Գորիսի ոստիկանապետը մերժում իրեն զանգահարած ոստիկանության աշխատակիցներին՝ թույլ չտալով անտառից ծառ կտրել։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Գորիսի ոստիկանապետին տնից են հանել ու հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե։

Հիշեցնենք, որ Armlur.am-ը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ Գորիսի ոստիկանապետին եւ Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին Երեւան էին տեղափոխել Սյունիքի մարզում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։
ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել էին նաեւ մոտ 10 անձինք:

Ի դեպ, Կապանի փոխոստիկանապետը եւ այլ պաշտոնյաներ կալանավորված են, իսկ Գորիսի ոստիկանապետին հարցաքննելուց հետո պարզել են, որ նա մասսայական ծառահատումները կանգնեցնելու համար դուրս է եկել կոնկրետ անձանց դեմ, ուստի ազատ են արձակել

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ