Փոլ Մաքքարթնին իրականում մահացել է 50 տարի առա՞ջ. սենսացիոն բացահայտում /ֆոտո/
Միջազգային մի շարք զլմ-ներ հրապարակել են The Beatles խմբի նախկին անդամ Ռինգո Սթարի շոկային հարցազրույցը, որտեղ նա ասել է, թե խմբի մյուս անդամ Փոլ Մաքքարթնին մահացել է դեռեւս 1966 թվականին, եւ բոլոր այս տարիների ընթացքում նրա փոխարեն նրա կրկնօրինակն է հանդես եկել, հայտնում է Вести-ն:
Բոլոր այդ լրատվամիջոցները հղում են արել Սթարի հարցազրույցին Hollywood Inquirer հանդեսին: Հարցազրույցի ընթացքում Սթարն ասել է, թե Մաքքարթնիի անվան տակ իրականում ոմն Բիլլի Շիրս է թաքնված:
«Երբ Փոլը մահացավ, մենք ցայտնոտի մեջ ընկանք: Մենք չգիտեին, թե ինչ անենք, եւ այդ ժամանակ մեր մենեջերը` Բրայան Էփսթայնը, առաջարկեց ժամանակավոր փոխարինել Մաքքարթնիին Շիրսով: Նա պետք է միայն երկու շաբաթ հանդես գար, սակայն ոչ ոք փոխանակման մասին գլխի չընկավ, եւ մենք որոշեցինք հիմնական թողնել Շիրսին խմբում»,- ասել է Սթարը հանդեսին:
Լրագրողներին, սակայն, հաջողվել է պարզել, որ Hollywood Inquirer անվանումով ոչ կայք ոչ պարբերական երբեք գոյություն չի ունեցել: