06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Օդից ջուր ստեղծող համակարգ. չինացի գիտնականների նորագույն քսուքների հրաշքը /Տեսանյութ/

Չինաստանը ստեղծել է համակարգ, որն արդյունավետորեն օդից ջուր է հանում:

AIP Applied Physics Reviews-ի փոխանցմամբ՝ Շանհայի Ցզյաո Տոնգ համալսարանի (Չինաստան) գիտնականները ներկայացրել են նորագույն քսուքներ, որոնք կարող են խոնավությունը կլանել արևային էներգիայի միջոցով:

Չնայած լաբորատորիայում զգալի առաջընթացին՝ քաղցրահամ ջրի արդյունահանման գործընթացի արտադրողականությունը դեռևս սահմանափակ է դանդաղ կլանման կինետիկայով, ջրի գոլորշիացման բարձր ջերմությամբ և խտացման արդյունավետությամբ:

Սակայն, անցկացված փորձարկումները ցույց են տվել ամռանը 1 կգ սորբենտի դիմաց օրական 3,82 լ ջուր և ձմռանը 1 կգ սորբենտի դիմաց 2,98 լիտր ջուր՝ համապատասխանաբար մոտ 60% և 30% հարաբերական խոնավության դեպքում, ստանալու պոտենցիալը:

Արևային էներգիայով օդից ջրի արդյունահանման ոլորտում առաջընթացը նոր հեռանկարներ է բացում իրական պայմաններում քաղցրահամ ջրի հասանելիության խնդրի լուծման համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ