Որսորդական տեսախցիկը քաղաքական գործչին նկարահանել է սեքսով զբաղվելիս
Ավստրալացի քաղաքական գործիչը կարող է 20 հազար եվրո փոխհատուցում ստանալ այն բանի համար, որ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա սեքսով զբաղվում անտառում: Դրա համար դատարանը պետք է ապացուցի, որ տեսանյութը միջամտություն է քաղաքական գործչի անձնական կյանքին:
Միջադեպը տեղի է ունեցել ավստրալական Կարինտիա նահանգի անտառներում: Չնկատվող տեսախցիկները, որոնց օգնությամբ որսորդները եւ կենդանիների պաշտպանները հետեւում են վայրի բնության կյանքին, պատահմամբ նկարահանել են քաղաքական գործչին` սեքսով զբաղվելիս: Նրա անունը, ինչպես նաեւ տվյալ կադրերը չեն հրապարակվում:
Որսորդների միության փաստաբաններից մեկը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել անտառի հեռավոր մասերում, այդ տարածքն արգելված է մարդկանց համար:
“Arge Daten” կազմակերպությունը, որն զբաղվում է ինֆորմացիայի պահպանմամբ, հանդես է եկել ի աջակցություն քաղաքական գործչի եւ հայտարարել է, որ տեսախցիկների տեղադրման համար որսորդները պետք է հատուկ թույլտվություն ստանային, իսկ տեսախցիկները պետք է ճանաչողական նշաններ ունենան, որպեսզի անտառի այցելուները ցանկության դեպքումկարողանան խուսափել դրանցից: