25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են քահանաները ծառայում բանակում: Մի՞թե Եկեղեցին պատերազմն օրհնում է:

Բանակը, նախևառաջ քաղաքացիական հասարակությունից տարբերվող յուրահատուկ կառույց է` հիմնված խիստ, անվերապահ հնազանդության վրա:

Տիրոջ մոտ եկած հարյուրապետն ասաց Նրան. «…քանի որ ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ, ինձ ենթակա զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, և մի ուրիշին, թե՝ ե՛կ, և գալիս է. և իմ ծառային, թե՝ արա՛ այս, և անում է» (Մատթ. 8.9)։

Զինվորի կյանքը խիստ սահմանափակված է կանոններով, որոնց համաձայն սահմանված են ամենապարզ գործողություններ` տեղաշարժվելը, սնվելը և այլն:

Բանակում, ինչպես վանքում, գործում է սեփական կամքից հրաժարվելով՝ հրամանատարին անվերապահ հնազանդության օրենքը:

Թեև զինվորը «շախմատի ֆիգուրի» պես է, «սվին», սակայն չի դադարում անձ լինելուց, որովհետև ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ:

Զինվորի, ինչպես յուրաքանչյուր անձի, ներքին ազատությունը կայանում է ճշտի և ստի, բարու և չարի, հավատարմության և դավաճանության միջև ընտրություն կատարելու բարոյական ազատության մեջ:

Զինվորական ծառայությունն անհնար է պատկերացնել առանց հայրենիքի նկատմամբ սիրո, առանց զինվորականների մեջ հայրենասիրական զգացումների դաստիարակության, որոնք չեն կարող չառնչվել մերձավորի նկատմամբ սիրո հետ:

Բանակային պայմաններում մարդը հատկապես սուր է զգում ծնողների, ընկերների, սիրելիի նկատմամբ կապվածությունն ու սերը:

Զինվորական կոլեկտիվում սիրո լավագույն դրսևորումներից են փոխօգնությունը, ընկերական, եղբայրական զգացումները, ենթակաների նկատմամբ հրամանատարի հայրական վերաբերմունքը:

Սիրո բարձրագույն արտահայտությունն անձնազոհության պատրաստակամությունն է, պատրաստակամությունը՝ զոհվել հանուն հոգևոր բարձր իդեալների` հավատքի և Հայրենիքի.

«Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13),

«Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում» (Հռոմ. 14.8)։

Կրոնական և բարոյական իդեալներին հետամուտ լինելն ընդունակ է բարձրացել զինվորին հերոսության և նահատակի սրբության բարձր աստիճանի:

Պատերազմի ողբերգական իրադարձությունները դրան մասնակից մարդկանց կյանքում անխուսափելիորեն ստեղծում են աններդաշնակություն, ներքին հոգեկան երկփեղկվածություն, հատկապես նրանց, ովքեր սպանել են զինվորականների կամ այլոց:

Բանակում քահանայի խնդիրն է օգնել զինվորին հաղթել չարի հետ այդ ներքին հոգևոր պատերազմը:

Քահանան պարտավոր է օգնել զինվորին հոգևոր-բարոյական տեսանկյունից ճիշտ գնահատել այն գործը, որն ինքն անում է, որպեսզի այն բարոյապես արդարացի և սուրբ գործ համարի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ