22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թրքաբոլշեւիկյան ուղեղալվացումը հասնում է նպատակին. Իրավունք

Եվ այսպես, «Գելափ»–ը ներկայացրել է ՀՀ անվտանգային և ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հարցումների արդյունքները։Ինչպես եք գնահատում ՀՀ նախագահի, ԱԺ–ի, կառավարության ու վարչապետի գործունեությունը հարցին՝ հարցվածների 34%–ը հավանություն է տվել կամ ավելի շուտ հավանություն է տվել Նիկոլի գործունեությանը, 52,6%–ը նշել է, որ հավանություն չի տալիս կամ ավելի շուտ հավանություն չի տալիս։

Համապատասխանաբար, 29,1%–ը հավանություն է տվել կառավարության գործունեությանը, 57,7 %–ը նշել է, որ հավանություն չի տալիս։ ԱԺ–ի գործունեությանը հավանություն է տվել 22,2%–ը, իսկ 64%–ը՝ հավանություն չի տվել։ ՀՀ նախագահի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 23%–ը, հավանություն չի տվել 53,7%–ը։ «Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` ամենավատ ցուցանիշը գրանցել է Ազգային ժողովը։
Այստեղ տեսնում ենք, որ ակնհայտորեն աճում է բևեռացվածությունը և նվազում է չկողմնորոշվածների տեսակարար կշիռը: Սակայն մտահոգիչ է, որ կապիտուլյանտի վարկանիշը դուրս է եկել պատմական մինիմումի փոսից, այսինքն չկողմնորոշվածների մի փոքր մաս թեքվել է դեպի արցախադավ դավաճանը: Այսինքն` խունտայի կոշտ տեղեկատվական–հոգեբանական պատերազմն ընդդեմ հայ հանրության, շուրջօրյա մարտական քարոզչությունը հասնում է իր նպատա-կին: Ճիշտ է, Նիկոլի դեմ տրամադրվածությունն այլևս անդառնալիորեն տիրապետող է հանրային կարծիքում, սակայն ագրեսիվ կողմնակիցների փոքրամասնություն կա, որը ավելի մոնոլիտ է դառնում: Այդ դինամիկան մի օր կարող է բերել Ավետիք Իսահակյանի մարգարեության կատարմանը` կոշտ սցենա¬րով…

Սակայն խունտայի «ուղեղալվացման» էֆեկտը ավելի բարձր է աշխարհաքաղաքական կողմնորոշման վրա ազդելու տեսանկյունից: Կրկին «Գելափի» թվերով, Հայաստանը ռազմաքաղաքական օգնություն կարող է ստանալ Ֆրանսիայից` այսպես են կարծում 41.1%–ը։ 2023 թվականի հունիսի համեմատ (19,6%) այս ցուցա¬նիշն աճել է երկու անգամ։ Այսինքն` թեև Ֆրանսիայի օգնությունն ավելի շուտ խորհրդանշական է, սակայն համակրանքի ցուցանի¬ը աճել է շատ ռեալ:
Ըստ հարցման` Ռուսաստանի Դաշնությունից ռազմաքաղաքական օգնություն ստանալու ակնկալիքները զգալիորեն նվազել են` կազմելով 14.4%։ Մինչդեռ 2023 թվականի հունվարին այս ցուցանիշը եղել է 30,0%։
Իրանից ռազմաքաղաքական օգնության ակնկալիք ունեն հարցվածների 18.7%–ը։ 2023 թվականի հունվարի համեմատ (40,1%) այս ցուցանիշն ավելի քան երկու անգամ նվազել է:
ԱՄՆ–ից ռազմաքաղաքական օգնություն ստանալու հավանականությունը կազմում է 23%, Հնդկաստանից` 21,3%, Չինաստանից` 1.8%:

Հարցվածների 15,7%–ը գտնում է, որ չկան երկրներ, որոնցից արժե ռազմաքաղաքական օգնություն ակնկալել, այս ցուցանիշը հունիսին եղել է 35,8%։ Այսինքն` ՀՀ քաղաքացիների այդ` ամենաողջամիտ շերտը սրընթաց կրճատվում է:
Ինչ վերաբերում է հարցին, թե որ եր¬իր կամ երկրներ պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտորը, հարցվածների 40%–ը կարծում են, որ ՀՀ–ն պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ, 17%–ը գտնում է, որ Հայաստանի ինտեգրման վեկտո-րը պետք է ուղղված լինի Եվրամիություն, 14%–ը` որ այն պետք է ուղղել դեպի ՌԴ։ Հայաստանի ինտեգրման վեկտորի ճիշտ ուղղությունն ԱՄՆ–ն է համարում հարցվածների 13, Իրանը` 4.8%–ը։
Այսպիսով, խունտայի քարոզչամեքենային հաջողվել է ամբողջովին վերաֆորմատավորել հանրության աշխարհաքաղաքական կողմնորոշումը, և առաջին անգամ է, որ Ռուսաստանի հետ ինտեգրման կողմնակիցները ավելի քիչ են, քան եվրաինտեգրման ջատագովները: Եվ հարկ է նշել, որ տիտղոսային ընդդիմությունն այժմ շատ կարևոր դեր է խաղում, զսպելով ռուսաֆոբիայի աճը, և ռուսա¬ետ վեկտորի պահպանման միակ շանսը խունտայի հեռացումն է: Չէ՞ որ նիկոլականների` «մեղավոր են նախկինները» բանաձևը դարձել է «մեղավոր են նախկինները և ռուսները» է՛լ ավելի անհեթեթ բանաձև:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ