Անհավանական. աղջիկը նիհարել է 400 կիլոգրամով /ֆոտո/
Մայրա Լիզբեթ Ռոսալեսը կշռում էր 500 կիլոգրամ եւ գամված էր անկողնուն: Աղջիկն անգամ անկողնում չէր կարողանում շարժվել, ամերիկուհին համարվում էր աշխարհի ամենագեր կանանցից մեկը: Նույնիսկ մի անգամ մի փաստաբան այցելեց Մայրային եւ մտածեց, թե նրա անկողնում “լցված” ճարպը բարձեր են:
Մայրան, սակայն, անհավանական կամք է դրսեւորել եւ 11 վիրահատությունների ենթարկվելուց եւ հատուկ դիետայի հետեւելուց հետո նիհարել է ուղիղ 400 կիլոգրամով: Այսպիսով աղջիկը երկրորդ անգամ ծնվելու հնարավորություն ստացավ, հայտնում է kp.ru-ն:
«Ես մահանում էի, եւ բոլորը տեսնում էին դա: Սակայն ինձ հաջողվեց նիհարել, չնայած, դեռ 30 կգ-ով էլ պետք է նիհարեմ»,- ասում է Մայրան:
Այսօր նրա օրինակը ոգեշնչում է հազարավոր մարդկանց, Ֆեյսբուքում նրա հետեւորդների թիվը 25 հազարից ավելի է:
«Երբեք մի կորցրեք հույսը եւ շարունակեք պայքարել: Մենք միայն մեկ կյանք ունեն, եւ հանուն դրա արժե պայքարել»,- ասում է աղջիկը: