26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սա պար բռնող Փաշինյանը ամոթով հասկացավ, անշուշտ, դուք էլ կհասկանաք». թուրք լրագրող

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թուրքիայի ամենաազդեցիկ լրագրողներից Հիլալ Քափլանը, ով համարվում է իշխանության ոչ պաշտոնական խոսնակներից մեկը, թուրքական «Սաբահ» օրաթերթի իր այսօրվա սյունակ անդրադարձել է հայկական սփյուռքի շարունակվող պայքարին և վերջիններիս աջակցող գործիչներին։ Քափլանի սյունակը հետաքրքիր է նրանով, որ հեղինակը այն վերնագրել է «Փաշինյանը հասկացավ, դուք էլ կհասկանաք»։

Իսկ բուն սյունակում նա նշում է, որ Ադրբեջանի վերջին սանձազերծած պատերազմում Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը «կատարվողի մասին ծպտուն չհանեց՝ խուսափելով երկրորդ անգամ «նեօլդու փաշինյան» ամոթից»։

Իսկ վերջում լրագրողը ավանդական սպառնալիքն է հնչեցնում սփյուռքի հասցեին. «Ոչ Ադրբեջանն է նախկին Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան է նախկին Թուրքիա։ Սա պար բռնող Փաշինյանը ամոթով հասկացավ, անշուշտ դուք էլ կհասկանաք»։

Վերջին տարիներին, սփյուռքը փաստացի մենակ մնալով, աննախադեպ ճնշումների է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Քափլանի գրածը հուշում է, որ թուրքական պետությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ