09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչո՞ւ է Աննա Հակոբյանի ցուցադրած Էյնշտեյնի գիրքը հայտնվել Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի մոտ. Լուսանկարներ

Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են օրեր առաջ գերեվարված ՀՀ ԶՈւ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին։ Ոսկանյանի հետ հանդիպման լուսանկարներում, որոնք հրապարակել է ադրբեջանական կողմը, սեղանին դրված է Ալբերտ Էյնշտեյնի այն նույն գիրքը, որով վերջերս լուսանկարվել էր և գրառում կատարել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը լուսանկարը հրապարակել էր հունիսի 15-ին և գրել. «Ֆիզիկայից բան չեմ հասկանում, դժվար էլ հասկանամ, եւ այնուամենայնիվ ինձ Ալբերտ Էյնշտեյնի օգնությունն է հարկավոր, ընկալելու համար «օֆիսների» գրավիտացիոն ուժն ու տարածաժամանակային հատկությունները, եւ անցողիկ էակների վրա դրանց ազդեցության հարաբերականության տեսությունը»:

Այն շապիկի վրա, որը կրել էր Աննա Հակոբյանը, գրված է. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ