23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԲԴԽ-ն սրբավայր չէ, ԲԴԽ անդամներն էլ՝ սրբեր, որ չկարողանաս քննադատել նրանց. Վազգեն Ռշտունի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունի գնահատմամբ մտահոգիչ է այն, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին է ուղարկվել։

«Այդ հարցը կփորձենք քննարկել ու ընդհանուր լուծում ստանալ Դատավորների ընդհանուր ժողովում։ Իմ գնահատմամբ, առնվազն գոնե Երևան քաղաքի դատավորները պետք է ծանուցվեին դրա մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռշտունին։

Դիտարկմանը, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը խնդիրներ ունի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի հետ, Վազգեն Ռշտունին արձագանքեց.

«Ցանկացած կոնֆլիկտ դատական իշխանության ներսում, բնականաբար, ինձ անհանգստացնում է»։

Ինչ վերաբերում է հարցին, թե բոլոր այն դատավորները, որոնք ընդդիմանում են, նրանց լիազորությունները դադարեցնում են, արդյոք ինքը մտավախություն չունի, որ նույն իրավիճակը նաև կարող է «իր դուռը թակել», Ռշտունին պատասխանեց.

«Անկեղծ ասած, պետք է մի քիչ մտավոր հետամտաց լինես, որ այդ մտավախությունը չունենաս։ Բոլոր դատավորներն էլ իրենց ընկալմամբ աշխատում են օրինապահ, բայց դա չի նշանակում, որ իրենք պետք է այդ մտավախությունը չունենան։ Ինչ-որ տենդենց է գնում, փորձում են ցույց տալ, որ Բարձրագույն դատական խորհրդին քննադատել չի կարելի, ԲԴԽ-ի վերաբերյալ բացասական կարծիք չի կարելի։ Հիմա հարց է առաջանում՝ եթե գովել կարելի է, քննադատել ինչո՞ւ չի կարելի։ Ի վերջո, այդ դատարանը՝ ԲԴԽ-ն, մեզ համար է, որպեսզի մեր իրավունքները ապահովեն։ Դա դատավորներիս համար է, որ մեր դատավարություններն ընթանան արդար, և ոչ թե ԲԴԽ-ի ու ԲԴԽ այն անդամների համար, որ իրենք այդ անվան տակ ոչ մի քննադատական խոսք չասվի։ Ի վերջո, ԲԴԽ-ն սրբավայր չէ, և ԲԴԽ-ում աշխատողներն էլ սուրբ մարդիկ չեն, միգուցե լինեն մեջները սուրբ մարդիկ, ամեն դեպքում մենք իրենց այդպիսին չենք ընկալում, մենք ընկալում ենք նրանց որպես ԲԴԽ անդամներ։ Իսկ ո՞վ է գնահատական տալու, ի վերջո, ԲԴԽ գործունեությանը»։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ