10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Իշխանությունն ընդդիմության գլխին նոր մահակ է նախապատրաստում. «Հրապարակ»

«Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Առաջարկում է փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը եւ թույլ տալ, որ պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնի Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաեւ արտահերթ նստաշրջանի ընթացքում։

ԱԺ կանոնակարգ օրենքում պատգամավորը փոփոխությունների առաջարկ է ներկայացրել, որն արդեն շրջանառության մեջ է դրվել եւ, որոշ լուրերով, հնարավոր է մինչեւ խորհրդարանի՝ արձակուրդ մեկնելը արտահերթ նիստում օրենքի տեսք ստանա։

Հիշեցնենք, որ գործող օրենքը սահմանափակում է, եւ դատախազը միայն հերթական նիստին կարող է նման միջնորդագիր ներկայացնել: Իր այս «հույժ կարեւոր» առաջարկը պատգամավորը հիմնավորում է նրանով, որ եթե նման անհրաժեշտություն առաջ գա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ հունիսի երկրորդ շաբաթից հետո, իրավապահները հարկադրված կլինեն 2-3 ամիս սպասել՝ մինչեւ աշնանային նստաշրջանը, որ սկսվեն հերթական նիստերը, եւ անձեռնմխելի անձանց նկատմամբ քրգործ հարուցելու, կալանավորելու հնարավորություն ստանան։

Այս շտապողականությունը մի բանի մասին է գուժում, որ առաջիկայում թերեւս ակտիվ պրոցեսներ են սպասվում, եւ իշխանությունն ընդդիմության գլխին նոր մահակ է նախապատրաստում»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ