25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանի Կասյան փողոցը վերանվանվեց Վազգեն Առաջինի անվան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով՝ Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը վերանվանվեց Վազգեն Ա-ի անվամբ:

Երևան քաղաքի ավագանու նիստում որոշումը հավանության է արժանացել ավագանու անդամների կողմից:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նաև Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 6 տարի առաջ Երևանի ավագանու նիստին ներկայացվել էր Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը Վազգեն Ա-ի անվամբ կոչելու առաջարկը, որը, սակայն, չէր ընդունվել։

«Այժմ հարցը ընդունվեց, ինչը մեծ կարևորություն ունի մեր ժողովրդի իրական նվիրյալների անունն ու անմահ գործը հիշելու համար։

Վազգեն Ա Կաթողիկոսը անգնահատելի դեր է ունեցել հայ եկեղեցու պահպանման, մեր պետականության վերականգնման, Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման և միջեկեղեցական կապերի զարգացման հարցերում։ Նրա ազգապահպան գործունեության շնորհիվ Մատենադարանին են հանձնվել հայկական բազմաթիվ հոգևոր ձեռագրեր և վավերագրեր։ Վեհափառի ջանքերով վերակառուցվել են Էջմիածնի Մայր տաճարը և բազմաթիվ եկեղեցական կառույցներ»,- գրել է Ավինյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ