15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի. Հայաստանում ԵՄ դեսպան

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ուզում է, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։

«Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ Ես գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես կրկնում եմ՝ այն կանանց պաշտպանության համար է։ Ես ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները պիտի կարողանան մեզ աջակցել», – «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասաց նա։

Դեսպանի խոսքով՝ կան հասարակական կազմակերպություններ, որոնք շատ լավ են աշխատում։

«Կանանց դեմ բռնության կոալիցիան ու այլ կազմակեպություններ աջակցում են այն իրավունքերին, որոնք տրվում են հաշմանդամություն ունեցող կանանց։ Մեծ աշխատանք է կատարվում, սակայն այդ աշխատանքը կարող է շատ ավելին լիներ»,- հավելեց ԵՄ դեսպանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ