21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ասեցի՝ ստեղ թատրոն չի, նստեք Ձեր տեղը. Աղազարյանը չհիշեց՝ Արթուր Սարգսյանին ասե՞լ է վեր ընկիր տեղդ, թե՞ ոչ

Ինքը թատերական կերպով ամբիոնից իջավ, կանգնեց, նայեց դատավորի կողմը, ասեց՝ մի հատ նայի իմ աչքերին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր և «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Երևի բավարար չէր, որ ԱԺ նախագահն իրեն դիտողություն արեց։ Իջավ, եկավ էդտեղ, ես էլ անմիջապես իր դիմաց նստած եմ։ Պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով հարգել ինստիտուտը և դիտողություն արեցի», – ասաց Աղազարյանը։

Հարցին, թե ի՞նչ դիտողություն, քանի որ պատգամավոր Արթուր Սարգսյանը պնդում էր՝ Աղազարյանն իրեն ասել է «վեր ընկի տեղդ»՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց.

«Ասեցի՝ ստեղ թատրոն չի, նստեք Ձեր տեղը։ Չեմ կարա ասեմ՝ կարողա… հետո։ Հայհոյանք չի եղել»։

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է Աղազարյանը պաշտպանել դատավոր Արմեն Դանիելյանին, այլ ոչ դատավորն ինքն իրեն՝ պատգամավորը պատասխանեց.

«В этом гостинице я хозяин».

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ