Ռուսական շոու-բիզնեսի 5 ամենագեղեցիկ զույգերը /ֆոտոշարք/
Ռուսական շոու-բիզնեսում գեղեցիկ աստղեր շատ կան: Քիչ չեն նաեւ գեղեցիկ աստղային ամուսնական զույգերը: Ռուսական կայքերը պարզել են, թե որոնք են շոու-բիզնեսի 5 ամենագեղեցիկ զույգերը:
Դերասաններ Ալեքսեյ Չադովը` 33 տարեկան եւ Ագնիա դիտկովսկիտեն` 26 տարեկան:
Ագինիան եւ Ալեքսեյը ծանոթացել են “Շոգ” ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ագնիան այդ ժամանակ 17 տարեկան էր, Չադովը` 24: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ երիտասարդ դերասանների սիրավեպը մի քանի ամսից ավել կտեւի, բայց ահա նրանք երկար տարիներ է` միասին են, երջանիկ եւ համարվում են ամենագեղեցիկ աստղային զույգերից մեկը:
Մեկ այլ գեղեցիկ աստղային զույգ է 32-ամյա դերասան Մաքսիմ Մատվեեւը եւ 29-ամյա դերասանուհի Ելիզավետա Բոյարսկայան:
Զույգը ծանոթացել է նկարահանումների ժամանակ եւ անմիջապես սիրահարվել:
Անչափ գեղեցիկ եւ հայտնի ամուսնական զույգ է դերասաններ Պավել Պրիլուչնիի եւ դերասանուհի Ագաթա Մուցիենիեցեի զույգը: Դերասանները ծանոթացել են “Փակ դպրոց” սերիալի նկարահանումների ժամանակ, իսկ ավելի ուշ` ամուսնացել: Զույգն այժմ 2 տարեկան տղա ունի:
Գեղեցիկ է նաեւ 41-ամյա Կիրիլ Սաֆոնով եւ 31-ամյա Ալեքսանդրա Սավելեւա զույգը: Նրանք ծանոթացել են 2009 թվականի փետրվարին, Մոսկվայի ակումբներից մեկում: Երգչուհին ու դերասանը անմիջապես գրավել են միմյանց:
Գեղեցիկ է նաեւ դերասանուհի Մարինա Ալեքսանդրովայի եւ Առաջին ալիքի գլխավոր ռեժիսոր Անդրեյ Մոլտենկոյի զույգը: Մինչ Անդրեյի հետ ամուսնանալը Մարինան երկու անգամ ամուսնացած է եղել, որոնցից մեկը` դերասան Ալեքսանդր Դոմոգարովի հետ: