18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կռվի ժամանակ մայրս ու 4-ամյա եղբայրս անհետ կորել են, քույրս մահացել, իսկ ինձ տարան մանկատուն

Հովհաննես Հակոբյանի վկայությունը

Վան, Քերծ գյուղ

Հայոց Ձորի Քերծ գյուղից Բաքվի որբանոց ընկած 9-ամյա Հովհաննես Հակոբյանը պատում է,որ Վանի դեպքերից մեկ օր առաջ թուրքական զորքը քրդերի հետ կոտորեց և այրեց հարևան գյուղը: Իրենք վախից փախան Անգղ գյուղ, բայց մի քանի ժամ հետո Անգղն էլ պաշարվեց: Թաքնված փոքրիկին մի քուրդ գտել է, բայց չի սպանել. դեռ փոքր էր, գրում է armeniangenocide100.org-ը:

3ովhաննէս Յակոբեան 9 տ., Հայոց Ձորի Քերծ գիւղից, Բ. որբ [անոց].

 ա. Կռուից առաջ մեր ընտանիքի անդամներր եղել են ընդամէնը 4 անձ՝ մայրս Մաքրուհի 35 տ., ես 9 տ., Ալեքսան՝ 4 տ., քոյրս՝ Գիլլէ,՝ 10 տ.:

 բ. Մեռել է միայն քոյրս Գիլլէն, գաղթի ճանապարհին. ընկնելով սայլի անիւ ների ներքև ջարղուել է:

 գ. Կորել են մայրս ու եղբայրս` Ալեքսանը:

 Հայոց Ձորի Քերծ գիւղի կոտորածը

 Մեր գիւղում միայն 3-4 տուն քիւրտեր կային, որոնք դեռ կո֊իւը չսկսած գիւղից փախել էին իրանց ընտանիքներով: Վանի դէպքերից մի օր առաջ թիւրք զօրքերը քիւրտերի հետ միասին կոտորեցին ու այրեցին Պլթենց գիւղը: Մեր գիւղացիք, վախնալով, Անգղ հայաբնակ գիւղը քաչուեցան, որոնց մէջ էի և ես: Մի քանի ժամ վերջ Պլթենցից խուժանր եկաւ պաշարեց Անգղը: Մինչև, երեկոյ մերոնք անգղցիների հետ միատեղ դիմադրեցին ու չկրնալով աւելի ևս դիմանալ գիշերով մեզ թողին ու անցան Վանի շրջան: Չգիտեմ թէ մերոնք քանի՞ հոգի էին և ո՞վ էր նրանց խմբապետը: Խուժանը մտաւ գիւղ ու կոտորեց այնտեղ մնացած բոլոր տղամարդիկը: Ես տեսայ չորս տղամարդիկ, որոնք կանացի շորեր Հագած, վազելով դուրս ելան մի մարագից, ուր թագնւել էին: Նրանց հետապնդում էին մի քանի զինուած քրդեր: Դեռ չէին հասել մեզ մօտ, երբ դիմացէն եկող մի խումբ ուրիշ քրդեր բռնեցին նրանց ու տեղն ի տեղը գնդա կահար արին: Նրանք անգղ֊ ցի էին, ես ճանաչեցի նրանց: Մենք սարսափար սկսեցինք փախչել դէպի մեր գիւղը:Ես թագուվեցի մի քարի տակ, բայց մի քիւրտ նկատեց ինձ, կամաց-կամաց ինձ մօտ եկաւ, տեսաւ, որ ես սաստիկ վախում էի. «Մի՛ վախնար, ես քեզ չեմ սպաննելու, դու դեռ փոքր ես»,- ասաց ինձ,֊ գնա’ ձեր գիւղը, այնտեղ կը գտնես հայերին»: Ես վերադարձայ մայրս գտնելու յուսով, որին կորցրել էի կռուի մէջ, բայց դժբախտաբար չգտայ նրան, որի հետ էր և եղբայրս՝ Ալեքսանը, 4 տ., և մինչև այսօր նա կորսուած է ինձ վերայ: Յետայնու ողջ մնացող մեր գիւղացիների հետ փախանք Փեսան֊ դաշտ, ուր և մնացինք մինչև կամաւորների գալը: 

Երկու ամսոյ չափ մնացի մեր հարևանի տունը իմ քրոջ Գուլէի հետ: Երբ նահանջը եղաւ, մենք երկուքս մեր հարևանին հետ գաղթեցինք: Բերկրի Կալայի – մօտ, երբ քրդեր մեր վրայ յարձակուեցին, սայլորդները վռազ քշում էին սայլերին եւ նրանցից մէկր քշեց քրոջս ոտքի վերայ ու փշրեց ոսկորը: Նրան դրինք սայլի վերայ, բերինք էջմիածին, ուր մահացաւ նա այդ վէրքերէ  ինձ վերցրին որբանոց: 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 473, թթ. 22 և շրջ., բնագիր, ձեռագիր 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012,էջ 187 – 188:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ