26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այդ օրը ես գիտակցեցի՝ Հիսուս կենդանի է. նախկին մահմեդականի ապշեցնող վկայությունը

Ներկայացնում ենք նախկին մահմեդական Մարիո Ջոզեֆին, ով քրիստոնյա է դարձել Ղուրանն ուսումնասիրելուց հետո: Ամեն բան սկսվում է նրանից, որ մեկը հարցնում է նրան, թե ով է Քրիստոսը: Մարիո Ջոզեֆը փորձում է գտնել Հիսուսին Ղուրանում և համեմատում է Հիսուսին Մուհամմեդի հետ:

Շուտով նա հայտնաբերում է Քրիստոսի անվիճելի գերազանցությունը Մուհամմեդից: Երբ նա քրիստոնյա է դառնում, ընտանիքը փորձում է սպանել նրան, սակայն Աստված պահում է Նրան և օգնում խուսափել ամեն վտանգից:

Պատմում է Մարիո Ջոզեֆը. “Իմ նախնիները Թուրքիայից են, սակայն նրանք տեղափոխվել են ու հաստատվել Հնդկաստանի հարավում՝ Կերալայում: Ես ծառայում էի մահմեդական մզկիթում որպես իմամ (հոգևորական): Մեկ անգամ քարոզում էի այն մասին, որ Հիսուս Քրիստոս Աստված չէ, որ ինձ համար Աստվածը միայն Ալլահն է, և հանկարծ ամբոխից մեկը հարցրեց ինձ, թե ով է Հիսուսը:

Այդ մարդը հավանաբար մահմեդական էր, բայց նրա հարցը Քրիստոսին էր վերաբերում, և ես չունեի պատասխան: Այս հարցի պատասխանը գտնելու համար ես ողջ Ղուրանը մեկ անգամ ևս կարդացի՝ 114 գլուխ և 6666 խոսք: Կարդալով դրանք՝ մարգարե Մուհամմեդի անունը ես գտա 4 տեղերում, իսկ Հիսուսի անունը հիշատակվում էր 25 տեղերում:

Դրանից հետո ես մի փոքր շփոթված էի. “Ինչո՞ւ Ղուրանը այդչափ նախընտրություն է տալիս Հիսուսին”: Եվ երկրորդը՝ ես չգտա կանանց անուններ Ղուրանում. չկար մարգարե Մուհամմեդի մոր անունը կամ նրա կնոջ անունը կամ երեխաների անունը: Ղուրանում ես գտա միայն մեկ կնոջ անուն՝ Մարիամ, ով Հիսուսի մայրն էր և վերջ: Երբ կարդում էի 3-րդ գլխի 45-55 խոսքերը, գտա փաստեր, որ Ղուրանում գրված է Հիսուսի մասին.

Նա է Աստծո Խոսքը:
Նա Աստծո Հոգին է:
Նա Հիսուս Քրիստոսն է:

Հիսուս ստեղծեց կենդանի թռչուն ցեխից. երբ նա շունչ է փչում նրա վրա, թռչունը կենդանանում է: Հիսուս կյանք է տալիս:
Նա բժշկում է մեկին, ով ի ծնե կույր էր:
Նա բժշկում է բորոտին:
Նա հարություն է տալիս մեռելներին:
Հիսուս գնում է երկինք:
Հիսուս մինչև հիմա կենդանի է և կրկին կվերադառնա:

Երբ այս բոլորը տեսա Ղուրանում, ես ուզում էի հասկանալ, թե ինչ է գրում Ղուրանը մարգարե Մուհամմեդի մասին: Եվ ես հայտնաբերեցի, որ նա չի արել այնպիսի գործեր, ինչպիսիք Քրիստոսն է արել, նա կենդանի չէ և չի վերադառնալու երկիր: Այնպես որ, շատ են տարբերությունները Հիսուսի և Մուհամմեդի միջև: Այն ժամանակ ես սկսել էի մտածել, որ Հիսուսն Աստված չէ, բայց Նա ավելի գերազանց է, քան Մուհամմեդը. այդպես էի կարծում:

Եվ մեկ օր ես այցելեցի իմ ուսուցչին, ով 10 տարի շարունակ դասավանդել էր ինձ արաբական քոլեջում: Ես հարցրեցի նրան. “Ուսուցի՛չ, ինչպե՞ս է Աստված ստեղծել տիեզերքը”: Նա պատասխանեց. “Աստված ստեղծել է տիեզերքը խոսքով”: Այնուհետև ես հարցրեցի. “Իսկ խո՞սքն է Ստեղծողը, թե՞ այն ստեղծված է”: Ղուրանն ասում է, որ Հիսուս Աստծո Խոսքն է: Եթե իմ ուսուցիչը պատասխաներ, որ Խոսքն է Ստեղծողը, հետևաբար, Քրիստոսն է Ստեղծողը: Իսկ դրանից հետևում էր, որ մահմեդականները պետք է քրիստոնյաներ դառնային:

Եթե իմ ուսուցիչը պատասխաներ, որ խոսքը ստեղծված է, այդ դեպքում շփոթություն կառաջանար. ինչպե՞ս Աստված ստեղծեց Խոսքը: Եվ քանզի նա չէր կարողանում ասել, որ Խոսքը՝ Հիսուսը, Ստեղծողն է՝ Արարիչը, թե՞ Խոսքը ստեղծված է, նա ինձ զայրացած վռնդեց իր տնից: Այնուհետև, մեկ օր ես վերցրեցի իմ Ղուրանը, դրեցի կրծքիս և ասացի.

“Ալլա՛հ, ասա ինձ, ի՞նչ ես պետք է անեմ, որովհետև քո Ղուրանն ասում է, որ Հիսուս դեռևս կենդանի է, իսկ Մուհամմեդը՝ ոչ”:

Իմ կարճ աղոթքից հետո ես բացեցի Ղուրանը. ոչ ոքի չէի ուզում դիմել հարցիս պատասխանները գտնելու համար: Երբ բացեցի Ղուրանը, դա 10-րդ գլուխն էր, 94 խոսքը. “Եթե կասկածես այս Ղուրանին, որը տալիս եմ քեզ, գնա և կարդա Աստվածաշունչը կամ հարցրու մարդկանց, ովքեր կարդացել են Աստվածաշունչը”. այսպես էր գրված Ղուրանում:

Եվ եթե հարցնեք ինձ, թե ով ինձ քրիստոնյա դարձրեց, ապա դա չեն եղել ոչ եկեղեցական հայրերը, ոչ էլ հոգևոր քույրերը, ոչ եպիսկոպոսները, ոչ էլ կարդինալները, ոչ էլ անգամ Հռոմի Պապը, այլ Սուրբ Հոգին ինձ քրիստոնեության հետևորդ դարձրեց՝ օգտագործելով Ղուրանը:

Այս բոլոր փաստերի շուրջ խորհելուց հետո սկսեցի Աստվածաշունչն ուսումնասիրել: Ես բազում ընդհանրություններ գտա Ղուրանի և Աստվածաշնչի միջև: Մի օր ես քրիստոնյա էի, մի օր մահմեդական, նման մի վիճակում էի հայտնվել: Դա շարունակվեց այնքան, մինչև մեկ անգամ ես հայտնաբերեցի Հովհաննեսի 1-ին գլխի 12 խոսքը.

“Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ նրա անունին հավատում են”: Այս խոսքը այնքան հարազատ էր ինձ, որովհետև Աստվածաշնչում գրված է, եթե մեկը ընդունում է Քրիստոսին, Նա նրանց իշխանություն կտա Աստծո որդիներ լինելու: Իսկ Ղուրանի բոլոր խոսքերում Ալլահը մարդ արարածներին անվանում է ստրուկներ, իսկ իրեն՝ Տեր: Տերը չի կարող ստրուկներին սիրել, և ստրուկն՝ իր տիրոջը: Եվ իմ դուրը չէր գալիս ստրուկի կարգավիճակում լինելը:

Ալլահն ասում է՝ դու իմ ստրուկն ես, բայց երբ տեսա և լսեցի Աստվածաշնչի Հովհաննեսի 1.12-ը, ես անմիջապես ասացի՝ Ես Հիսուսի կարիքն ունեմ, ես ուզում եմ Աստծո զավակը լինել: Այդժամ սկսեցի Աստծուն “Հայրիկ” անվանել: Երբեք նախկինում մտածել անգամ չէի կարող, որ Աստծուն կարող եմ հայր կոչել:

Հիսուս սովորեցնում է մի աղոթք՝ “Հայր մեր, որ երկնքում ես”, արամերեն լեզվում “Abbun” նշանակում է՝ “մեր հայր”: Ամեն անգամ, երբ մտածում էի, որ տիեզերքը ստեղծողն իմ Հայրն է, ինձ մի այնպիսի ուրախություն էր համակում, որը ես չեմ կարող արտահայտել: Եվ այսպես, ես սիրում էի և սիրում եմ իմ Աստծուն Հայր անվանել: Այդ ժամանակ էր, երբ որոշեցի Հիսուսին ընդունել”:

Մարիո Ջոզեֆի ապաշխարությունից հետո, երբ նրա հայրը իմանում է իր որդու հավատքի մասին, նրան մեծ փորձություն է սպասվում: Նրա հայրը մահմեդական էր, ով խստորեն պահում էր և հետևում Ղուրանի օրենքներին: Ղուրանում գրված է, որ նրանք, ովքեր իսլամը չեն ընդունում, պետք է մեռնեն: Ջոզեֆի հայրը փակում է նրան սենյակում ու ծեծում:

“Հայրս ինձ այնքան ուժգին էր ծեծել, որ ուշաթափ ընկած էի՝ արյունաշաղախ վիճակում: Երբ գիտակցության եկա, մի փոքրիկ սենյակում էի պառկած, վրաս հագուստ չկար, լիովին մերկ էի: Իմ ձեռքերն ու ոտքերն ուժգին կապված էին: Ես անգամ խոսել չէի կարողանում, որովհետև իմ բերանի, քթի և աչքերի մեջ չիլիի փոշի էին լցրել: Եվ մարմնիս որ մասում, որ վերքեր կային, նրանք այնտեղ նույնպես չիլիի փոշի էին լցրել, որպեսզի ես վառվեմ: Եվ պատճառը ինձ հետ այդպես վարվելու այն էր, որ Ղուրանում 18 տեղ գրված է՝ պայքարել անհավատների դեմ և սպանել նրանց, ովքեր հրաժարվում են իսլամից: Եվ հայրս կատարում էր այն, ինչ գրված է:

Մի քանի օր էր անցել, սակայն ինձ ոչինչ չէին տալիս ուտելու կամ խմելու, և ես շատ թույլ էի: Անգամ հիշողությունս էի կորցրել և մեռածի նման էի: 20 օր անց հայրս եկավ ինձ մոտ: Երբ աչքերս բացեցի, տեսա, որ նրա ձեռքում մի մեծ դանակ կար, և նա ասաց.

“Սա քո վերջին օրն է, հույս չկա այլևս: Եթե Ալլահին դառնաս, ես թույլ կտամ քեզ ապրել: Իսկ եթե Հիսուսին ընտրես՝ կմեռնես”: Ես լավ էի ճանաչում հորս, նա կսպաներ ինձ: Եվ այդ րոպեին ես մտածեցի, որ Հիսուս ամեն դեպքում մահացավ, սակայն Նա հարություն առավ: Եթե ես հավատամ Քրիստոսին և մեռնեմ, ես նույնպես կարող եմ կյանքս ետ ստանալ: Այդ ժամանակ մի անսովոր ուրախություն եկավ ներսումս, որ ավելի լավ է մեռնել Քրիստոսի համար: Եվ երբ որոշում կայացրի, հանկարծ ասես մի լույս եկավ իմ ճակատին՝ լուսնի լույսի նման: Մի բան ընկավ ինձ վրա:

Մարմնովս, բոլոր երակներովս էլեկտրական հոսանքի նման մի բան անցավ: Ես ինչ-որ տեղից ուժ ստացա և այնքան լցվեցի այդ ուժով, որ չէի կարողանում վերահսկել ինքս ինձ: Իմ մեջ այնքան ուժ գտնվեց, որ կարողացա հորս ձեռքը հեռացնել կոկորդիցս և բղավեցի՝ “ՀԻՍՈ՛ՒՍ”: Երբ գոռացի, հայրս գետնին հայտնվեց, և դանակը, որ նրա ձեռքում էր, վնասեց նրա կրծքավանդակը, և նա սկսեց արյունահոսել: Բոլորը ցնցված էին՝ մայրս, եղբայրներս, քույրերս:

Նրանք հորս դուրս տարան, որ հասցնեն հիվանդանոց և մոռացան կողպել դուռը: Ներսումս այնքան ուժ գտնվեց, որ կարողացա դուրս գալ սենյակից, հագնել հորս շորերը և դուրս գնալ: Ճանապարհին ես տաքսի նստեցի, որ հեռանամ այդտեղից: Եվ այնպես պատահեց, որ տաքսու վարորդը նույնպես քրիստոնյա էր, նա գնեց ինձ համար հյութ, կերակուր և ամեն ինչ: Նա տարավ ինձ Պոտտա և օգնեց հեռանալ: Մինչ օրս մենք կապի մեջ ենք, նա իմ լավ ընկերն է: Այդ օրը ես գիտակցեցի՝ Հիսուս կենդանի է”:

Աղբյուրը` Երևանի-Սբ.Գրիգոր Լուսավորիչ-Եկեղեցի Հավատամք-Հոգևոր-Միություն ֆեյսբուքյան էջի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ