76-ամյա կույս կինը սիրահարվել է ու ամուսնացել
Թաթարստանում կինը իր իրական սիրուն հանդիպել է 76 տարեկանում: Նրա ընտրյալը դարձել է 67-ամյա Գուսման Վալիուլինը, ով եւս նախկինում ոչ մի անգամ ամուսնացած չի եղել: Սիրահար զույգը որոշել է պաշտոնապես օրինականացնել իրենց հարաբերությունները:
Զույգը հանդիպել է ծերանոցում, որտեղ երկուսն էլ բնակվում են:
“Նա շատ լավ մարդ է, չի խմում, չի ծխում, բոլորին օգնում է: Մի շրջան կար, երբ ես հիվանդ էի, եւ նա ինձնից ոչ մի տեղ չէր հեռանում, խնամում էր ինձ”,- ասել է կինը լրագրողներին:
76-ամյա կինը կույս է եղել: Նա պատմել է, որ մայրը շատ խիստ է եղել, թույլ չի տվել իրեն տղամարդկանց հետ հանդիպել, հետո էլ ինքը մշտապես աշխատանքով զբաղված է եղել, եւ այդպես էլ իրեն չի հաջողվել որեւէ տղամարդու հետ սիրավեպ ունենալ:
Սիրահար զույգն ամուսնացել է իսլամի օրենքներով: Ծերանոցի ղեկավարությունը նրանց առանձին սենյակ է հատկացրել: