22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Պինդ գրկի, հանկարծ ձեռիցդ չփախչի»

Երբևէ չեմ պատկերացրել, որ կգա մի օր, երբ մարդուն ցավակցելն էլ կվերածվի շոուի։ Կգնաս ցավակցելու ու տարբեր դիրքերով լուսանկարներ «սելֆի կանես» ու որպես ապացույց կգցես սոցիալական ցանցեր կամ կտաս կայքերի բերան։ Երեկվանից տարբեր կայքերում հանդիպում եմ նույն բանը՝ Աննա Հակոբյանն այցելել է գերի չհանձնվելուց հետո սպանված Տարոն Անդրեասյանի ընտանիքին։Եթե Աննա Հակոբյանի ու զոհվածների բոլոր հարազատների հետ միանշանակ հարաբերություն լիներ, էլի թերևս կարելի էր հասկանալ։ Բայց հանրությունը հո գիտի՞, թե նրան կամ իր ամուսնուն ինչպես են ընդունում զոհվածների հարազատները։

Յուրաքանչյուր նման լուսանկարից, գրառումից հետո հանրությունը հունից դուրս է գալիս։ Լավ, ի՞նչ ես ուզում էս խեղճ ու կրակ ժողովրդից։ Ինչու՞ ես անընդհատ խցկվում նրանց աչքի մեջ։ Ու՞մ ես ուզում ապացուցել, որ կան նաև զոհվածների հարազատներ, ովքեր թույլ են տալիս, որ մտնես իրենց տուն։ Մարդիկ անգամ վատ գրառումներ անելուց են հոգնել, նույնսկ չեն արձագանքում։

Հասկացանք քեզ՝ «հերոս ես, Էռատոյի հրամանատար ես», բայց մարդիկ չեն ընդունում դա, կարդա գրառումները։ Լավ է, որ դու էլ այդ մասին գրել ես ու ասել՝ չգիտես կենդանիների կողմից հոշոտվելն է լավ, թե քո վիճակը։ Ու դու այդ վիճակում կրկին չես հանդարտվում, եթե դա իրականություն է՝ սեփական անձդ ինքդ ես հոշոտման տալիս։ Կայքերում տարբեր լուսանկարներ ես տարածել, բայց մի լուսանկար գտա, որը այնպես լավ էր բնորոշում քո էությունը։ Զոհվածի մորն էիր պատատուկի նման փաթաթվել ու ինձ թվում էր՝ կխեղդես նրան։ Օգտատերերից մեկը մի դիպուկ գրառում էր արել՝ «Պինդ գրկի, հանկարծ ձեռիցդ չփախչի»: Ախր հերոսի մորը գրկելով դու լավը չես դառնում, բայց փոխարենը հերոսին ես նույնացնում քեզ հետ։ Գուցե նպատակդ հենց դա՞ է։

Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ