09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Շատ վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմության գործողությունները որևիցե կապ չունեն ոչ Հայաստանի, ոչ էլ Ազգային ժողովի հետ:

«Թող իրենց ընտրողների, եթե դրանք մնացել են, առաջ հաշվետու լինեն: Անկեղծ ասած՝ շատ վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա, ու նախկին իշխանության ներկայացուցիչներն իրենց ֆինանսների ու նախկին պաշտոնյաների, նախկին օլիգարխների շնորհիվ ընդդիմադիր դաշտը փակում են առողջ ուժերի համար, բայց ես կարծում եմ, որ դա ժամանակի հարց է ու վստահ եմ, որ հաջորդ փուլը լինելու է այն, որ ընդդիմությունը փոխվելու է, այսինքն ՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները ընդդիմության դաշտը չեն կարողանալու զբաղեցնել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Սիմոնյանը վստահ է՝ «Հայաստան» դաշինքը մասնատվելու է. «ապագա չունեցող քաղաքական ուժ է»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ