22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է թաքցնում իշխանությունը

Թուրքական մերձիշխանական «Sabah» թերթը հայտնում է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում։

Մինչդեռ ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշել է, որ Հայաստան-֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում որևէ վայրում կամ ժամկետում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա:

«Առաջիկայում նախատեսված է հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև սահմանին՝ քննարկելու համար հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների իրագործումը։ Այդ պայմանավորվածություններն են ուղիղ ավիաբեռնափոխադրումների մեկնարկը և սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը»,- հայտնել է Հունանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Էրդողանն ու Փաշինյանը Պրահայում պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումները անցկացնել Թուրքիայում և Հայաստանում, ինչից հետո ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ-ը շտապեց հերքել՝ ասելով, որ «Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»։

Հետաքրքրական է, որ հայկական լսարանի համար իբրև «առանց նախապայմանների գործընթաց» մատուցվող, այպես կոչված կարգավորման գործընթացն, ինչպես բազմիցս ապացուցվել է թուրքական կողմի հայտարությունների միոցով, այնքան էլ «առանց նախապայմանների» չէ։ Այս մասին ևս մեկ անգամ փաստում է թուրքական «Sabah»-ը՝ նշելով․ «Սահմանների բացման պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի վերջնական խաղաղության պայմանագիր»։

Հատկանշական է, որ մինչ թուրքական կողմը տարբեր օղակներով, այդ թվում՝ ԱԳ նախարարի մակարդակով, շարունակաբար պնդում է այս պայմանավորվածության մասին, հայկական կողմը շարունակում է հերքել։ Սակայն, ինչպես սովորաբար տեղի է ունենում, շուտով պարզ կդառնա, որ սա դե-ֆակտո իշխանությունների կողմից ձեռք բերված ապազգային հերթական պայմանավորվածությունը կոծկելու փորձն է։

Այս պարագայում ապազգային պայմանավորվածությունը առանց միջնորդների, ուղղակիորեն բանակցություններն են մի պետության հետ, որի ղեկավարը ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 20-ին հայտարարում էր, որ «անհրաժեշտ է պատին դեմ տալ Հայաստանին» և դիմելով Արդարադատության միջազգային դատարան՝ փոխհատուցում պահանջել։ Մի պետության, որի բոլոր պաշտոնական օղակները պարբերաբար թիրախավորում են Սփյուռքին՝ ընդհուպ մինչև սպառնալիքներ և «Սփյուռքի դեմ առավել ադյունավետ գործելու» կոչեր։ Այս ամենը ցույց է տալիս, որ այսպես կոչված հայ-թուրքական կարգավորման վերջնակետը լինելու է ոչ թե սահմանների բացումը և առևտրի ու տուրիզմի զարգացումն, այլ Հայաստանի վերջնական ոչնչացումը։

Աղբյուրը՝ Հայկական Ալիք

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ