15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուիթնի Հյուսթոնի դստերը գտել են լոգարանում` անգիտակից /ֆոտո/

Հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա դստերը` Բոբբի Քրիստինա Բրաունին, հայտնաբերել են իր տան լոգարանում` անգիտակից վիճակում:  Բժիշկներն աղջկան արհեստական կոմայի մեջ են մտցրել, որպեսզի հասկանան, թե ինչն է խնդիրը, հայտնում է Lenta.ru-ն:

Բոբբիին հայտնաբերել է նրա ամուսինը` Նիկ Գորդոնը, ով շտապօգնություն է կանչել: Աղջկա առողջական վիճակի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Բոբբի Քրիստինան Ուիթնի Հյուսթոնի եւ երաժիշտ Բոբբի Բրաունի դուստրն է: Նա շատ ծանր էր տանում մոր մահվան փաստը, եւ հարազատները մտավախություն ունեին, որ աղջիկը կարող է կրկնել մոր ճակատագիրը:

Բոբբին նաեւ մոր միակ ժառանգորդն է, երգչուհու մահվանից հետո աղջիկը 20 միլիոն դոլար ժառանգություն է ստացել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ