28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե դա չարվի, ԱՄՆ, Բրիտանիան, Ֆրանսիան ու Թուրքիան Հայաստանը բզկտելու են ու ախորժակով խժռեն, ինչպես արեցին 100 տարի առաջ

  1. Ինչու՞ ՀԱՊԿ-ը Հայաստանին չի օգնում, չնայած թշնամին ակնհայտորեն բռնազավթել է հայկական տարածքներ ու շարունակում է ագրեսիվ գործողությունները:
  2. Ի՞նչ իմաստ ունի Արցախի Ռուսաստանի կազմի մեջ մտնելն ու Հայաստանի միացումը Ռուս-Բելոռուսական միութենական պետությանը:
  3. Գիտե՞նք արդյոք, Նիկոլը դիմե՞լ է Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին այնպես, ինչպես անհրաժեշտ է, թե իր զզվելի կեղծությամբ խաղեր է խաղում:

Արդյոք նա իսկապես ցանկանու՞մ է օգնություն ստանալ, թե իրականում ամեն ինչ անում է, որ օգնելը անհնար դառնա, բայց մեղավորը Ռուսաստանը դուրս գա:

Ինչպես 44-օրյա պատերազմում ամեն ինչ արեց, որ զոհերի թիվը մաքսիմալ դառնա, տարածքային կորուստները՝ նույնպես:

Միգուցե թշնամին իրեն այդպես է պահում, շատ լավ իմանալով, որ Նիկոլը չի դիմի ՀԱՊԿ ու ինքն անպատիժ կարող է անել իր ուզածը:

Ու ադ ագրեսիվությունն անհրաժեշտ է, որ հայերին վախեցնի ու զանազան փաստաթղթեր ստորագրելու գործը հեշտացնի:

  1. Եթե հայկական ներքին ընդդիմությունն այնքա տհաս է ու դոդ, որ 4,5 տարում ամեն օր պարտվում է Նիկոլի նման խղճուկ հակառակորդին, ինչ պետականության ու անկախության մասին է խոսքը գնում:

Թշնամին այդքան ժամանակ օկուպացիայի է ենթարկել Հայրենիքը, վերնախավն իր եկամուտից ու շահերից բացի ոչ մի այլ բանի մասին իրականում չի մտածում:

Ոչ միավորվում են, ոչ ծրագիր ունեն, ոչ էլ հավես ունեն պայքարելու:

Նշանակում է այս իրավիճակում հայկական վերնախավը տհաս է ու անկարող պետությունը ղեկավարել:

Կամ դա անելու են ԱՄՆ ու Թուրքիան, հայերին վերածելով մի անճոռնի երևույթի, արևմտյան անբարոյականությունների ու արևելյան երկերեսանիության, քծնանքի խառնուրդ, ինչը ցուցադրեց Նիկոլն իշխանության գալու առաջին վարկյանից:

Այդ տարբերակը միայն ձևականորեն է կչվելու «անկախ»:

Իրականում լինելու է շան նման պարանը վզին հագցրած վիճակ: Ավելին, երկու-երեք դաժան տերերի քոսոտ շան վիճակ:

Նիկոլին նայելով կարող եք պատկերացնել, թե ինչ նկատի ունեմ:

Նրա այդ վվիճակում է հայտնվելու ողջ ժողովուրդը:

Բելոռուսիայի ու Ռուսաստանի հետ միութենական պետության կազմում լինելով, Հայաստանը անհամեմատ ավելի մեծ հավանականությամբ կկարողանա իր արժանապատվությունը բարձր պահել ու նաև հայերի ազգային էությունը փրկել:

Իսկ ամեն գնով անկախություն ցանկանալը անչափահասի վարք է, որը չիմանալով, թե կյանքն ինչ է, ուզում է իր ծնողներից անկախ լինել ու ընկնում է զանազան սրիկաներից կախվածության մեջ:

Մեկը նարկոտիկ է առաջարկում, մյուսը այլասերություն, երրորդը ծեծ ու ջարդ, չորրորդը հանցագործության մեջ է ներքաշում:

Ու տհաս անչափահասը դա համարում է «անկախություն»:

Այս պահին աշխարհում գոյություն չունի ոչ մի անկախ պետություն: Ոչ ԱՄՆ, ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը անկախ չեն: Բոլրոն էլ կախված են այս կամ այն հարցում այս կամ այն պետությունից, արտաքին ուժից, հանգամանքից, գործոնից:

Ամենակարևոր անկախությունը տհասությունից ու տգիտությունից անկխաությունն է:

Որպեսզի չխանգարեն մարդուն կամ ազգին ձգտել իմաստության ու սեփական լավագույն կանխանշանակությանը համապատասխանության:

Այդ նպատակի մասին հիշելով կարելի է բոլոր տեսակի կախվածություններից ընտրել այն, ինչը լավագույն ձևով է նպաստում գլխավոր նպատակին հասնելուն:

Այս պահին դա Ռուսաստանի հետ մաքսիմալ կերպով սերտ հարաբերություններն են Հայաստանի համար:

Իսկ Արցախի համար՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելը, այնտեղ ռուսական զինվորական բազա տեղադրելն ու եթե Աաադդդրրրբեջջջանը շատ հակաճառի, նրա տարածքով Արցախի ու Ռուսատանի միջև տրանսպորտային կամուրջ զոռով ստեղծելը:

Սրանք կլինեն հարևան հայատյաց պետությունների պլանների միակ իրական հակադրությունը:

Դա թույլ կտա մոտակա 50 տարում վերքերը բուժել, տնտեսության, գիտության ու կրթության զգալի վերելք ապահովել, ժողովրդի հոգեբարոյական վիճակը կարգի բերել:

Եթե դա չարվի, ԱՄՆ, Բրիտանիան, Ֆրանսիան ու Թուրքիան Հայաստանը բզկտելու են ու ախորժակով խժռեն, ինչպես արեցին 100 տարի առաջ:

Տիգրան Մարտիրոսյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ