15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Տղամարդը կախվել է` իմանալով, որ դուստրը մերկ լուսանկարվել է Playboy-ի համար /ֆոտո/

18-ամյա ռումինացի մոդել Լորենդանա Չիվուի հայրը ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ իմացել է, որ դուստրը մերկ լուսանկարվել է Playboy հանդեսի համար:

Տեսնելով դստեր նկարները ամսագրում` տղամարդը դադարել է շփվել նրա հետ, հայտնում է Вести-ն: Ընդ որում` տղամարդը միանգամից դադարել է շփվել ընկերների ու ծանոթների հետ: Աղջիկը հոր հետ մի քանի ամիս չի շփվել, եւ երբ ամիսներ անց գնացել է նրա տուն, հայտնաբերել է, որ հայրը կախվել է:

Աղջիկը պատմել է լրատվամիջոցներին, որ այս դեպքից արդեն մի քանի տարի է անցել, սակայն նա նոր միայն որոշել է խոսել այդ մասին: Հիմա մոդելն ապրում է Բուխարեստում եւ դեռ ուշքի չի գալիս ապրած սթրեսից:

“Սարսափելի է մտածել, որ նա ինքնասպան եղավ իմ պատճառով: Ես շատ եմ ցավում, որ մենք այդպես էլ չխոսեցինք տեղի ունեցածի մասին, չքննարկեցինք այն”,- ասել է Լորենդանան:

Բաց լուսանկարվելը, սակայն, Լորենդանան այդ ողբերգությունից հետո չի թողել: Մինչ օրս էլ նա պարբերաբար նման ֆոտոսեսսիաների է մասնակցում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ