Ծննդաբերող կինն անձամբ է լույս աշխարհ հանել իր երկվորյակներին /ֆոտո/
Ավստրալացի բազմազավակ մայր Ջերրի Վուլֆը, իր երկվորյակ երեխաներին սպասելիս, որոշել է, որ անձամբ է օգնելու նրանց լույս աշխարհ գալ, սակայն նրա բժիշկն արգելել է կնոջն անգամ մտածել այդ մասին:
“Ես շատ էի ուզում ինքս հանել երեխաներին իմ արգանդից, լացում էի, երբ բժիշկն արգելեց: Երբ երբ ծննդաբերում էի, շատ խնդրեցի բժշկին, ու նա թույլ տվեց, որպեսզի ես իմ ձեռքերով երեխաներիս լույս աշխարհ հանեմ”,- պատմում է կինը:
Կինը երեխաներին լույս աշխարհ է բերել կեսարյան հատմամբ, բժիշկը խստորեն հետեւել է գործընթացին:
Ավելի ուշ բժիշկը լրագրողներին ասել է, որ սա բացառիկ դեպք է, եւ ինքն իր վրա զարմանում է, թե ինչպես թույլ տվեց կնոջը նման բան անել:
“Սա պատմության մեջ առաջին եւ վերջին դեպքն է”,- ասել է նա:
Նշենք նաեւ, որ կինը մինչ երկվորյակների ծնունդը արդեն 9 երեխա ուներ: