Մեզ պետք է նոր նավապետ եւ նոր ուղղություն. Իշխան Սաղաթելյան /Տեսանյութ/
Մեկնարկեց «Հայաստանի իրական օրակարգը. Հայաստան և Արցախ. անվտանգային ահագնացող սպառնալիքներ» թեմայով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հանրային քննարկումը:
Պարտության եւ ամոթի մարմնացման ձեռքով այս ԱԺ-ն դարձավ եւ պատմության մեջ կմնա որպես նորանկախ Հայաստանի ամենախայտառակ գումարման ԱԺ-ն. ԱԺ, որտեղ իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է պետական ու ազգային շահը: ԱԺ-ի պատերից ներս շարունակվում է կրկես հիշեցնող էժանագին շոուն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Հայաստանի իրական եւ առաջնային օրակարգը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում: Մենք մեր քաղաքացիներից մանդատ ենք ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար: ՀՀ օրվա իշխանությունները եւ նրա կցորդ ԱԺ մեծամասնությունը չեն սպասարկում այդ օրակարգը, աշխատում են, դրա դեմ նոր սպառնալիքներ ստեղծելով մեզ համար,-ասաց նա՝ հավելելով,- մեզ պետք է նոր նավապետ եւ նոր ուղղություն: Ուստի ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձեւավորումը, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին համահունչ փրկության ծրագրի ներկայացումը եւ իրագործումը»:
Տեսանյութը՝ News.am-ի