15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ռուս հանրահայտ դերասանը մահացել է Սիրիայում` հանուն ԻՊ-ի մարտնչելիս /ֆոտո/

Ռուս հայտնի դերասան Վադիմ Դորոֆեեւը լքել էր կնոջն ու երեխաներին եւ մեկնել Սիրիա` իսլամիստների շարքերում մարտնչելու համար: Մոսկվացի դերասան Վադիմին առջեւում փայուն կարիերա էր սպասվում, նա արդեն հասցրել էր դառնալ ճանաչված դերասան: Սակայն ամիսներ առաջ, թողնելով կնոջը, հինգ տարեկան որդուն եւ ութ ամսական դստերը, մեկնել էր “հանուն Ալլահի” կռվելու իսլամիստների շարքերում:

Եւ ահա հիմա Ալյոնային` դերասանի կնոջը, Սիրիայից տեղեկացրել են, որ Վադիմը մահացել է կռվի ժամանակ:

“Ամուսինս համոզում էր ինձ իսլամ ընդունել ու երեխաների հետ միասին Սիրիա գնալ: Նա ինձ սպառնում էր, որ եթե իսլամ չընդունեմ, ինձ հետ չի շփվի”,- պատմել է Ալյոնան:

Վադիմ Դորոֆեեւը նկարահանվել է բազմաթիվ կինոնկարներում ու սերիալներում, նրա մասնակցությամբ վերջին սերիալը, որը բավական հայտնի է, “Կեղտոտ արյուն” /դուրնայա կրով/ սերիալն էր, որտեղ Դորոֆեեւը գլխավոր դերերից մեկում էր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ