17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Դեռ պարզ չէ Քաջարանում վարակի աղբյուրը

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ի վարակման դեպքերին՝ ասաց, որ կենտրոնի տնօրենը դեռեւս սեպտեմբեր ամսին համապատասխան որոշմամբ գործուղվել է վերապատրաստման, նա վերադարձել է, եւ ինչ-որ հիվանդության պատճառով չի ներկայացել աշխատանքի, իսկ հիմա Հայաստանից բացակայում է:

Ըստ փոխնախարարիզարգացած երկրներում բուժում ստացողների 5-12 տոկոսի մոտ զարգանում են բուժման հետ կապված վարակային բարդություններ, իսկ զարգացող երկրներում այդ ցուցանիշը կազմում է 25  տոկոս: Սակայն նրա խոսքով, այս ցուցանիշների մեջբերումը չի արդարացնում այս վիճակը:

  Հիշեցնենք, որ Քաջարանում 8 քաղաքացի վարակվել են հեպատիտ C-ով:

Ըստ ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի, քաղաքացիներից, վիրահատական գործիքների հետ գործ ունեցող բուժանձնակազմից արյուն են վերցրել` հետազոտման համար, որի արդյունքում կհայտնաբերեն վարակի աղբյուրը:

“Ամեն վարակվածը չէ, որ  հիվանդ է”,-ասաց նա եւ նշեց, որ վիրուսի առկայության հայտնաբերում դեռ չի նշանակվում թե անձը վարակված է: 

Նա հայտնեց, որ ընդհանուր առմամբ 2014 թվականին Քաջարանի բժշկական կենտրոնում 191 քաղաքացի է վիրահատվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ